Ճանապարհ, ժամանակ արագություն
Դասարանական առաջադրանքներ
1․ Հաշվի՛ր ավտոմեքենայի և ավտոբուսի արագությունները գիտենալով, որ ավտոմեքենան 240կմ ճանապարհն անցել է 3 ժամում, իսկ ավտոբուսը՝ 4 ժամում։ 240:3=80, 240:4=60
2. Ավտոմեքենան առաջին 2 ժամում ընթացավ 80կմ/ժ արագությամբ, իսկ հաջորդ 2 ժամում՝ 20կմ/ժ-ով արագ։ Որքա՞ն ճանապարհ անցավ ավտոմեքենան այդ 4 ժամում։ 80×2=160, 80+20=100, 100×2=200, 200+160=360
3․ Զբոսաշրջիկը 3 ժ գնաց ավտոբուսով 80կմ/ժ արագությամբ, այնուհետև 2ժ գնաց ձիով 10կմ/ժ արագությամբ։ Դրանից հետո նրան մնաց անցնելու ևս 7կմ։ Որքա՞ն ճանապարհ էր նախատեսել անցնել զբոսաշրջիկը։ 80×3=240, 10×2=20, 240+20+7=267
4․ Գնացքը երկու օրում միևնույն արագությամբ անցավ 1400կմ ճանապարհ։ Առաջին օրը նա գնաց 8ժ, իսկ երկրորդ օրը՝ 4ժ-ով ավելի։ Որքա՞ն ճանապարհ անցավ նա երկրորդ օրը։ 8+4=12, 12+8=20, 1400:20=70, 70×8=560, 12×10=840
5․ A վայրից միաժամանակ միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 2ժ հետո, եթե նրանցից մեկի արագությունը 70կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 80կմ/ժ։ 70×2=140, 80×2=160, 160-140=20
Տնային առաջադրանքներ
1․ Հեծանվորդը առաջին 2 ժամում ընթացավ 18կմ/ժ արագությամբ, հետո արագությունը 3կմ/ժ-ով փոքրացրեց և գնաց ևս 2 ժամ։ Նա որքա՞ն ճանապարհ անցավ այդ 4 ժամում։ 18:2=9 9-3=6 18+6=24
2․ Զբոսաշրջիկը 4 ժ գնաց ավտոբուսով 70կմ/ժ արագությամբ, այնուհետև 5ժ գնաց ձիով 20կմ/ժ արագությամբ։ Դրանից հետո նրան մնաց անցնելու ևս 5կմ։ Որքա՞ն ճանապարհ էր նախատեսել անցնել զբոսաշրջիկը։ 70×4=280, 20×5=100, 280+100+5=385
3. Գյուղից դեպի սար միաժամանակ մեկնեցին երկու հեծյալ։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը մեկնելուց 40ր հետո, եթե նրանցից մեկի արագությունը 130մ/ր է, իսկ մյուսինը՝ 145մ/ր։ 130×40=5200, 145×40=5800, 145×40=5800
4․ Գտի՛ր այն եռանիշ թվերը, որոնց թվանշանների գումարը 4 է։
112, 103, 400, 310, 130, 202, 121, 301