Աշխարհից մեծ պաղպաղակը

Կային չկային երեք եղբայրներ կային։ Մեծը միջնեկը և փոքրը։ Այդ եղբայրները շատ էին սիրում պաղպաղակ։ Նրանք ամեն օր 5-ից ավել պաղպաղակ էին ուտում։ Եղբայրները մի օր կռվեցին մեկ պաղպաղակի համար։ Երեքն էլ ուզում էին ուտել այդ պաղպաղակը, բայց հանկարծ մայրիկը ասաց․

-Դուք կարող եք կիսել այդ մեկ պաղպաղակը երեք մասի։

Եղբայրները համաձայնվեցին մեծ եղբայրը ասաց․

-Երեխաներ ով է կտրելու պաղպաղակը։

Փոքր եղբայրը ասաց․

-Ես կկտրեմ այդ պաղպաղակը և կբաժանեմ երեք մասի, բայց դուք պետք է գնաք ,երբ ես կկտրեմ կկանչեմ։

Փոքր եղբայրը սկսեց կտրել պաղպաղակը, բայց դիտմամբ իր համար մեծ կտոր առանձնացրեց, իսկ մեծին և միջինին փոքր։ Փոքր եղբայրը կանչեց մեծին, միջինին և ասաց․

-Սա էլ Ձեր պաղպաղակները։

Մեծն և միջինինն տեսան, որ փոքր եղբորինը մեծ է իսկ իրենցը փոքր։ Նրանք նորից սկսեցին կռվել և հանկարծ երկնքից մի կախարդական քար ընկավ պաղպաղակի մեջ տղաները շատ զարմացան, որովհետև այդ պաղպաղակը քարից հետո դարձավ շատ մեծ։ Եղբայրները շատ ուրախացան, որովհետև նրանք էլ չէին կռվի։ Մի քանի տարի անց այդ պաղպաղակը դեռ չէր վերջացել նրանք ուտում էին ու ուտում, բայց չէր վերջանում, որովհետև այդ պաղպաղակը գրեթե աշխարհից էլ մեծ էր։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s