
Բարև Ձեզ։ Այսօր ես կպատմեմ մեր երեկվա ճամփորդության մասին։ Մենք երեկ՝ հունիսի 2-ին ժամը 11:00-ին գնացել ենք Սիրահարների այգի, Կասկադ և Օպերա։ Մենք այնտեղ տեսանք Մարշալ Բաղրամյանի ձիարձանը․ այն տեղադրված է Մ․ Բաղրամյան փողոցի վրա։ Մենք տեսանք Կատուի արձանը, որը տեղադրված է Կասկադում, մենք տեսանք Ա․Թամանյանի արձանը, որը տեղադրված է Կասկադում։ Հետո մենք տեսանք Վ․Սարոյանի արձանը, որը տեղադրված է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում։ Հետո մենք տեսանք Հ․Թումանյանի արձանը, որը տեղադրված է Օպերայում, հետո տեսանք Ֆ․Մկրտչյանի արձանը, որը տեղադրված է Կարապի լճի մոտ։ Մենք այնտեղ շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Մենք վերադարձանք 1:40։ Ինձ այտեղ շատ դուր եկավ:





