Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: Հեղինակը առաջարկեց,որ նրանք երկու կայմեր իրար կապեն և դնել ձկան բերանի մեջ,որ հեշտությամբ ազատվել։

 3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: Որ ձուկը էլ ուրիշ նավեր չուտի։

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

  1. Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։

Ձուկը մեծ բացեց իր բերանը։

Բառային առաջադրանքներ։

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։

լողալ-լող

հանգստանալ-հանգիստ

խաղալ-խաղ

զրուցել-զրույց

  1. Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ Երկու անգամ, տաս հազար, երկու հարյուր, յոթանասունհինգ։
  1. Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։

Ագահ ձուկ

Մեծ նավ

Խելացի ճանապարհորդ

գեղեցիկ ծով

  1. Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ Քաջ-կտրիճ, Հսկա-աժդահա, Նորից-կրկին, Այժմ-հիմա
  1. Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։

Խաղաղ-հուզված

Չոր-թաց

Դուրս-ներս

Հանգիստ- անհանգիստ

Ճամբարային 1-ին շաբաթվա ամփոփում.

Սկսենք մայրենիի ստուգատեսից: Ստուգատեսի ընթացքում մենք ամփոփել ենք փետրվարից մայիս ամիսների աշխատանքները: Աշխատել ենք ստեղծագործական թեմայով: Ներկայացնում եմ ընթերցածս գիրքը․․․ նախագծի շրջանակներում տեսանյութ եմ պատրաստել: Այս շաբաթվա ընթացքում ընկեր Հեղինեի հետ ճամփորդություն ենք իրականացրել դեպի Սիրահարների այգի: Սա էլ իմ ճամփորդապատումը։ Ահա իմ մաթեմատիկայի 3-րդ կանգառը:  Ճամփորդապատումը գրել եմ նաև ռուսերենով: Մաթեմատիկայի 1-ին և 2-րդ կանգառները:

Ահա իմ բլոգի բոլոր աշխատանքները։

Աշխարհից մեծ պաղպաղակը

Կային չկային երեք եղբայրներ կային։ Մեծը միջնեկը և փոքրը։ Այդ եղբայրները շատ էին սիրում պաղպաղակ։ Նրանք ամեն օր 5-ից ավել պաղպաղակ էին ուտում։ Եղբայրները մի օր կռվեցին մեկ պաղպաղակի համար։ Երեքն էլ ուզում էին ուտել այդ պաղպաղակը, բայց հանկարծ մայրիկը ասաց․

Читать далее «Աշխարհից մեծ պաղպաղակը»