Էրեբունի

Քանի որ ես Երևանի ծննդյան օրը այցելել եմ Էրեբունի թանգարան,այս անգամ շատ տպավորությաուններ չունեցա։ Բայց միակ բանը որը ես երբեք չեմ արել , նույնիսկ անցած ճամփորդությանը , դա պեղումներն էին օրինակ՝ մենք գտանք կարասի բեկորներ, իսկ Դանիելը փոքր սափոր, օձերով ցլերով և այլն․․․՝ Նիկան փոքրիկ կափարիչ, որի վրա պատկերված էր մեր գերբը ։ Ինձ ներսում հետաքրքրեց բրոնզե գործիքները և երկաթե թրերը, ինչպես նաև քարե նետի սլաքները։ Հնում մարդիկ զբաղվել էին կավագործությամբ և ամեն կավագործ կամ վարպետ ունի իր նշանը օրինակ՝ աստղ կամ հինգ մատի հետք։ Երբ գինեգործները ավարտում էին գինի պատրաստելը, լցնում էին մե՜ծ կարասների մեջ, դե կարելի է իմանալ կարասի տարողությունը կետերի միջոցով օրինակ՝ երեք կետ (մի կետը 250 լիտր է ) այսինքն տարողությունը 750 լ․ է ։ Ներսում պլասմասե կամ փայտե կտորներից պատրաստված էր նախկին և ժամանակակից Էրեբունին։ Ինձ այս ճամփորդութունը մի քիչ հետաքրքրեց, նկատի ունեմ, մի մտածեք , որ ես ոչինչ չեմ հավանել ։

Ճամփորդություն դեպի Թումո

Մենք այսօր՝ հինգշաբթի օրը, ամսի 7-ին գնացել էինք Թումո կենտրոն: Այնտեղ շատ լավ էր, խաղում էինք ուսումնական խաղեր, շոշափելի մաթեմատիկա: Ես ինձ այնտեղ շատ լավ էի զգում: Զբոսնեցինք նաև Թումոյի այգում: Այգին շատ գեղեցիկ բնություն ուներ:IMG_20191107_104609

Ճանփորդություն դեպի Մեղրաձոր

Մենք ուրբաթ օրը սեպտեմբերի 27-ին գնացել էինք Մեղաձորի Թեժառույքի վանական համալիր:Մեր դպրոցից հեռավորությունը մեքենայով 1ժ. 21ր. էր: Մինջև Թեժառույք հասնելը ճանապարհը շատ գեղեցիկ էր որովհետև ծառերի ճյուղերի վրայի տերևները դեղին և կարիր էին, ու երբ հասանք Թեժառույք այնտեղ շատ գեղեցիկ էր: