Քանի որ մենք բոլորս ամբողջ օրը տանն ենք լինում դասերը վերջացնելուց հետո մենք ընտանիքով հետաքրքիր ֆիլմեր ենք դիտում: Ինձ շատ է դուր գալիս մեր ընտանեկան ժամանցները: Ես խորհուրդ եմ տալիս իմ ընկերներին դիտել այս հումորային, ուսուցանող ֆիլմը:https://kinogo.by/23325-playing-with-fire_2019.html
Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:
-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:
-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել: Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:
-Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:- Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը… Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարի: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ
մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:
Հարցեր և առաջադրանքներ 1. Տեքստից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր օնլայն բառարանի օգնությամբ:
արոր — հողը հերկելու համար
լծել- կառքը՝ արորը՝ գութանը քաշեն
տապան- փոքր շինվածք՝ կառույց
2. Ինչպիսի՞ն էր կենդանիների տերը։բարի և խաղաղասեր
3. Ո՞ր հերոսին հավանեցիր, ինչո՞ւ:տիրոչը, որովհետև նա իմաստու
4. Մարտի 18-ին, ժամը՝ 14.00-ին, միացի՛ր տեսադասին, որպեսզի դասարանական խմբով քննարկենք պատմվածքը:
Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
Հիացած կոշկակարը չի կարողանում աչքը կտրել նրանցից: Մարդուկները ամբողջ գործն անում են, վերջացնում,պատրաստ կոշիկները շարում են սեղանին ու մի ակնթարթուն անհետանում:
Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
կոշկակարը, և փոքրիկ մարդուկները կոշկակարը-բարի և կամեցող, փոքրիկ մարդուկները-բարի և աշատասեր:
Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին
ես հասկացա որ միշտ պետք է լինել բարի աշատասեր և ընկերասեր և դու կլինես միշտ հաջողակ:
Այս ամենն, իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:
..քաղցր շիլան..
Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):
Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
-Դե որ դու այտքան բարի ու ելոք աղջիկ ես ես քեզ մի նվեր կտամ: Վերցրու այս կճուճ:Հենց որ ասես՛ >>Կճուճի՛կ, եփի՛ր ,<<այն անմիջապես կլցվի քաղցր ու համեղ շիլայով: Իսկ եթե ասես՛ >>կճուճի՛կ մի՛ եփիր<<, այն կդադարի եփել:
Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
Մայրիկը-բարի և ուրախ, աղջիկը-բարի և խելոք, և տատիկը-բարի և կամեցող:
Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
Այս գրքից ես հասկացա որ միշտ պըտք է լինել ընկերասեր բարի և խելոք:
Այս ամենն, իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:
..Ամենագետ բժիշկը..
Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):
1. Կռահի՛ր օրինաչափությունը և լրացրո՛ւ պակասող թվերը։
Ընկեր Մանուշակ չեմ հասկացել
Նախորդող կլոր հարյուրյակը Թիվը Հաջորդող կլոր հարյուրյակը
4696
9874
1239
34467
92152
58729
24713
2. Յուրաքանչյուր դրամանիշից քանի՞ հատ պետք է վերցնել՝ աղյուսակում նշված գումարը ստանալու համար:
Գումար
53450 50000 3000 400 50
26560 20000 6000 500 60
78370 70000 8000 300 70
12780 10000 2000 700 80
45600 40000 5000 600
3. Լուծի՛ր խնդիրները։ (Եթե դժվարանում ես լուծել խնդիրները, կարող ես օգտվել տեսանյութի օրինակից:)
Ա. 3 րոպեում Ալեքսը հեծանիվով անցել է 210 մետր ճանապարհ: Յուրաքանչյուր րոպե նա անցել է հավասար երկարությամբ ճանապարհ: 1 րոպեում քանի՞ մետր ճանապարհ է անցել Ալեքսը:
Լուծում՝210:2=70 70×70=490 70+490=560
Պատասխան՝560
Բ. 7 օրում գնացքն անցել է 350 կմ ճանապարհ: Յուրաքանչյուր օր անցել է հավասար երկարությամբ ճանապարհ: 1 օրում քանի՞ կիլոմետր ճանապարհ է անցել գնացքը:
Լուծում՝350:7=50կմ
Պատասխան՝50կմ
Գ. 4 ժամում Արեգն անցել է 16 կմ ճանապարհ: Յուրաքանչյուր ժամ նա անցել է հավասար երկարությամբ ճանապարհ: 1 ժամում քանի՞ կիլոմետր ճանապարհ է անցել Արեգը: