Ղազարոս Աղայան
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
…
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
…
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
…
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
…
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Հարցեր և առաջադրանքներ
- Կապույտով ներկված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի’ր:
Օրինակ՝
կպցնել-ամրացնել
շինում-պատրաստում
կպցնելիս-սարքելիս
ավերակ-քանդված
սնուցած-կերակրած
հափշտակեց -գողացավ
կրկին-նորից
- Ծիծեռնակն ի՞նչ էր անում: բունն եր շինում
- Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը: աշխատասեր
- քառատողն ու վերնագրի՛ր:
- Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:
| Ի՞նչ | Ի՞նչ էր անում |
| Ծիծեռնակ | շինում էր |
| Բույն | երգում էր |
| Շյուղ | հիշում էր |
| Ավերակ | կարկատել |
| Տարի | վերադարձին |
- Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել:
Կար- չկար մի աշխատասեր ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում երգել: Մի անգամ նա
որոշեց բույն շինել և …ծիծեռնակին շատ դուր եկավ նրա շինաց բույնը:
