Անգիր մայրենի 01.11.2020

Հորինի՛ր աշնանային մի սիրուն հեքիաթ: Հեքիաթդ նկարի՛ր ու վերնագրի՛ր:

Անգի՛ր սովորիր  նաև Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը:

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

 1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր: Խաշամն- Աշնան ծառերից թափված չոր տերևներ, անհամարձակ- վախկոտ, ոչ խիզախ, որոտալ- գոռգոռալ, կծկվել- կուչ գալ:

2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր: Մշուշ- մառախուղ, շղարշ- քող, վարագույր, քամի- զեփյուռ.

3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը: Ամպի փեշերն են քաշքշում, Ամպը լեզուն կուլ է տվել, Ցերեկն էլ է ցրտից կծկվել:

4. Կարդալիս՝

ա) ի՞նչ գույներ ես տեսնում, ոսկեգույն, կարմիր, դեղին, շականակագույն։

բ)  ի՞նչ ձայներ ես լսում: քամու շվոցը, տերևների խշշոց։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы