Привет, я Нране. У меня есть лучшая подруга, ее зовут Арпи, я ее очень люблю. ее Глаза зеленые, волосы коричневый , родилась в Армении.
Որքանո՞վ ենք ճանաչում Կոմիտասի երգերը: Գուշակի՛ր մեղեդին
ՀՀ մարզերը: Գործնական աշխատանք

2․ Թվարկե՜լ Հայաստանի Հանրապետության հարևան երկրները։ Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Իրան:
3․ Նայեք քարտեզին և թվարկեք Երևանի հարևան մարզերը։ Արմավիր, Կոտայք, Արարատ, Գեղարքունիք:
4․ Որո՞նք են ՀՀ-ի գլխավոր քաղաքները։ Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան:
5․ Նշել տարածքով ամենամեծ և ամենափոքր մարզերը։ Ամենամեծը Գեղարքունիքի մարզն է, ամենափոքրը՝ Արմավիրի մարզը:
6․ Ո՞ր մարզում է գտնվում Սևանա լիճը։ Գեղարքունիքի մարզում:
7․ Որ մարզն է որ ունի համանուն մարզկենտրոն։ Արմավիրի մարզը:
8․ Որտե՞ղ է գտնվում ձեր բնակավայրը։ Երևան քաղաքում
9․ Ո՞ր մարզն է, որ սահման չունի հարևան երկրների հետ։ Երևան, Կոտայք
10․ Ո՞ր մարզն է գտնվում հետևյալ մարզերի կենտրոնում՝
- Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Տավուշ- Լոռի
- Շիրակ, Լոռի, Կոտայք, Արմավիր- Արագածոտն
- Արմավիր, Երևան, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց Ձոր- Արարատ
- Արարատ, Գեղարքունիք, Վայոց Ձոր- Սյունիք
- Լոռի, Կոտայք, Գեղարքունիք- Տավուշ
Հրազդան գետի մասին.

Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան): Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։ Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։
Գետի վրա կառուցված կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է (1679 թ., Երևան):
Գետի ափերը բնակեցված են եղել դեռևս հին քարի դարից սկսած (Արզնի, Երևանյան քարայրեր և այլն): Ուրարտական ժամանակներում և միջնադարում Հրազդանից անցկացվել են մի քանի ջրանցքներ՝ Ռուսայի (թունելով), Դալմայի, Աբուհայաթի և այլն: Ափերին են կառուցվել ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) և Պահլավունիների ամրոցները, Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ., Բջնի):

Լրացուցիչ առաջադրանքների փաթեթ 22.12.2020
Եթե ունեցածս փողը կրկնապատկեմ և 6դրամ ավելացնեմ, 40դրամ կստացվի։ Ինչքա՞ն փող ունեմ: 40-6=34, 34:2=17
10․ Երկու մառաններում 1183 շիշ գինի կա, առաջինում երկրորդից 183-ով ավելի է։ Ամեն մառանում քանի՞ շիշ գինի կա։ 1183-183= 1000, 1000:2= 500, 500+183=683
9․Երեք ծառայող 9510դրամ ստացան։ Եթե առաջինը 410 դրամով պակաս ստանար, երկրորդը՝ 250-ով ավելի, իսկ երրորդը՝ 680-ով պակաս, բոլորը հավասար վարձատրված կլինեին։ Յուրաքանչյուրը ինչքա՞ն ստացավ։
8․ Եթե անհայտ թիվը կրկնապատկենք, ստացվածը 64-ից 8միավորով մեծ կլինի։ Գտե՛ք անհայտ թիվը: 72:2=36
7. 86մ կտավը բաժանեք 2 այնպիսի մասերի, որ մեկը մյուսից 16մ-ով երկար լինի։ 86-16=70, 70:2=35, 86-35=51
6․Արեգն իր մտապահած թիվը բազմապատկեց 3-ով, ստացված թվին գումարեց 7 ու արդյունքը բաժանելով 2-ի ստացավ 20: Գտնել Արեգի մտապահած թիվը: (20×2-7):3=11
5․ Մի շարքում կանգնած են Անին, Դավիթը, Սյուզին, Նարեկը և Արենը: Անին գտնվում է Սյուզիից ձախ, բայց Նարեկից աջ: Նարեկն ու Արենը իրար կողք կանգնած չեն, իսկ Դավիթը չի գտնվում ո՛չ Նարեկի կողքը, ո՛չ Արենի կողքը, ո՛չ էլ Անիի կողքը: Ի՞նչ հերթականությամբ են կանգնած նրանք:?
4. Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակների համար արժե 500 դրամ, իսկ սովորողների համար՝ 200 դրամով էժան։ Որքա՞ն գումար պետք է վճարել 28 սովորողից կազմված ջոկատի համար, եթե ջոկատի դեպքում գործում են զեղչեր, այսինքն՝ յուրաքանչյուր 5 սովորողի դիմաց վճարում են 4 սովորողի տոմսի արժեքը։ 500-200=300դ., 28:4=7, 28-7= 21, 300×21=6300դ.
3․ Հրաչը հաշվեց, որ իր և իր ընկերների տարիքների գումարը հավասար է 48-ի։ Հետո նա նկատեց, որ հինգ տարի հետո նրանց բոլորի տարիքների գումարը կլինի 78։ Քանի՞ ընկեր ունի Հրաչը։ 78-48=30, 30:5=6
2․Մանկապարտեզում կա 25 հատ հեծանիվ։ Դրանց մի մասը երկանիվ է, մյուս մասը՝ եռանիվ։ Արեգը հաշվեց, որ դրանք միասին ունեն 57 անիվ։ Յուրաքանչյուր տեսակից քանի՞ հեծանիվ կար մանկապարտեզում։ 25×2=50, 57-50=7, ( 3-ականի), 25-7= 18 ( 2-ականի)
1․Մարիան պահարանում ունի 3 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ հատ կոշիկ պետք է հանի նա, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է։ 4 հատ․
