Մայրենի 04.03.2021

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
  • Ձյունապատ-ձյուն+ա+պատ, բարդ բառ
  • Մանկական -մանուկ+կան, ածանցավոր բառ
  •  Աստղային-աստղ+ային, ածանցավոր բառ
  • Անհուն-ան+հուն, ածանցավոր բառ
  • Ձյունոտ-ձյուն+ոտ, ածանցավոր բառ
  •  Իրիկնամուտին- իրիկուն+ա+մուտք, բարդ բառ
  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
  • Աչեր-աչքեր
  • Մրմունջը-ցածր ձայն
  • Անուրջի-երազանքի
  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞)։

Գոյական- լճեր, լեռներ, երազներ, ես, երկինքներ։

Ածական-թափանցիկ, ձյունապատ, կապույտ, կանչ, սուրբ։

Հեքիաթային գարուն

Լինում է չի լինում մի անտառ է լինում։ Այս անտառը լինում է շատ հետաքրքիր ,կախարդական , գեղեցիկ կանաչ, այստեղ միշտ գեղեցիկ գարուն է։ Այս անտառը մյուս անտառներից տարբերվում է նրանով, որ այս անտառում միշտ հեքիաթային գարուն է։Հարևան անտառներում գալիս է ցուրտ ձմեռ, անձրևոտ աշուն, քամի ցուրտ, իսկ այս հեքիաթային անտառում միշտ գեղեցիկ գարուն է, որտեղ ծաղիկներն ու ծառերն միասին միշտ ջերմ զրուցում են, իսկ կենդանիները այս ջերմ և կանաչ անտառից չեն ուզում հեռանալ։Հեքիաթային գարնանային անտառը դարձել էր բոլորի սիրելի հանգստավայրը, որտեղ միշտ կանաչ էր, տաք էր, գեղեցիկ էր և գարնանային հեքիաթային գույներով։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы