Մայրենիի ինքնաստուգում

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Читать «Մայրենիի ինքնաստուգում» далее

Մայրենի

  • Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքից  դո՛ւրս  գրիր  5 գոյական, 5 ածական, 5 բայ։

Գոյականներ — դատարան, մարդ, մանուկ, սպանդանոց, օձիք:

Ածականներ — գիժ, տխմար, իմաստասեր, շնորհալի, հարուստ:

Բայ — խոստովանել, կանչել, ձևանալ, ուտել, ուղարկել:

  • Պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։

Դանիել, Սողոմոն, Մանուկ-խան, Աստված, Ավագ, Թիֆլիս, Բաղդադ, Մեծ պաս:

  • Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։ Բուն բարեկենդան: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության:
  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։ Իմաստուն — խելացի, համրանալ — պապանձվել, խնդություն — ուրախություն, անշուք — հասարակ, չքավոր — աղքատ, աղախին — սպասուհի, խուրջին — պարկ, պարգև — նվեր, ընծա:
  • Գրի՛ր տրված բառերի հականիշները՝  իմաստուն, հարուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն։ Իմաստուն — անխելք, հարուստ — աղքատ, անպատիվ — պատվավոր, տխուր — ուրախ, խավար — լույս, ծանրություն — թեթևություն:

Մայրենի

Ղ. Աղայանի  «Վաճառականի խիղճը» պատմվածքի միջից դո՛ւրս գրիր 10 անձ  ցույց տվող և 10 իր ցույց տվող գոյականներ:

Անձ ցույց տվող գոյականներ — գյուղացի, վաճառական, որդի, գործակատար, հարևաններ, մայրիկ, քահանա, բարեկամներ, տիրացու, թագավոր:

Իր ցույց տվող գոյականներ — պատշգամբ, նամակ, , ռոճիկ, խանութ, փող, դատաստան, քաղաք, պտուղ, խիղճ, կոպեկ:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы