- Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
- Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն:
- Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
Աղթամար կղզին, որը հայտնի է հին (հնամյա) հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչ (կանաչավուն) կղզին, խոշոր (մեծ) կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու մեծ (ահռելի) գլուխը դեպի վեր երկարած:
Հայաստան աշխարհը հայտնի է իր հին (հնագույն) ու զարմանահրաշ (զարմանալի) վայրերով:
Պատանին թախծալի հայացքը լեռնային գետակի զուլալ (մաքուր) ջրերին ուղղեց:
Այգաբացին լսվում էր թռչունների անուշ ( քաղցր )դայլայլը:
Գիշերն իր մութ (մուգ) թևերն է փռել:
Կայտառ (զվարթ) մի աղջիկ է ընկերուհիս:
