Փակագծերում տրված բառերը տեղադրել նախադասության մեջ կետերի փոխարեն՝ ըստ անհրաժեշտության ենթարկելով համապատասխան փոփոխությունների:
- Եվ շրջելով հայացքը՝ նայեց երկնքի՝ արշալույսի մեջ թաթախուն, կապույտի մեջ ճախրող թռչուններին։
(ճախրել, շրջել, երկինք, կապույտ)
- Նա վերադարձավ տուն, կանանց շտապով ձի նստեցրեց և ճանապարհ դրեց, իսկ ինքը մնաց գյուղում՝ զինված սպասելով թշնամու գալստյանը։
(նստել, սպասել, վերադառնալ, դնել)
- Խորշոմած ճակատը սեղմած ծնկներին, ձեռքերը հյուսաց մրրկածեծ գլխի վրա՝ հոգնած ու հուսաբեկ ընկավ դռան առջև և սպասեց դրա բացվելուն:
(բացել, ծունկ, դուռ, հյուսել)
- Ի վերջո կըմբռնի, որ ստիպված է դուրս ելնել, այլապես պիտի ջաղջախվի և թաղվի ձեղուն պատերի ու ծանր գերանների տակ:
(թաղել, ստիպել, ձեղուն, ջախջախել)
- Քույր ու եղբայր վաղուց նստած են իրենց հին տան առջև՝ կեռասի չորացաց ծառի տակ, որի դժգույն տերևները մեղմորեն թափվում էին նրանց վրա:
(թափել, ինքը, չորանալ, տերն)
- Գնացքը դանդաղ սահեց, իսկ կառամատույցին կանգնած երիտասարդը, ձեռքերը գրպանում , ոտքերը լայն բացած , անտարբեր դիտում էր նրա աստիճանաբար արագացող ընթացքը։
(դիտել, կանգնել, բացել, գրպանի)
- Դաժան էր կայսրի հրամանը, խիստ պատժի սպառնալիքով հրամայեց՝ պատերի քարերն այնպես ագուցել , որ երկու քարերի միջև անհնար լիներ նույնիսկ ասեղ խրել:
(ագուցել, կայսր, լինել, պատիժ)
- Դժվարանում եմ ասել՝ ինչքան ժամանակ է անցել նրա գնալուց հետո, ժամանակի զգացողությունը կորավ և այլևս չեմ պատկերացնում , թե ինչ պիտի անեմ առանց նրա:
(կորչել, դժվարանալ, պատկերանալ, գնալ)
