Բնական աղետներ

  1. Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ: Փոշոտ կամ ավազե փոթորիկը մթնոլորտային երևույթ է, որն ուղեկցվում է քամով և մեծ քանակությամբ հողի տեղափոխմամբ։ Այն ընթանում է երկրային մակերևույթում՝ մի քանի մետր բարձրության շերտով, և դժվարացնում հորիզոնային տեսանելիությունը։ Նկատվում է հողի բարձրացում դեպի օդ և միաժամանակ հողի նստում մեծ տարածքներում։ Հիմնականում առաջանում է հողի չոր շերտի և ամենաքիչը 10 մ/վ արագության քամու դեպքում։ Սովորաբար առաջանում է անապատային և կիսաանապատային տարածքներում տարվա տաք եղանակներին։
    Հաճախ փոշոտ փոթորիկներն առաջանում են տափաստանային, շատ հաճախ՝ անտառատափաստանային և նույնիսկ անտառային շրջաններում։ Տափաստանային և հաճախ անտառատափաստանային տարածքներում փոշոտ փոթորիկները սովորաբար լինում են վաղ գարնանը՝ սակավաձյուն ձմռանից և չոր աշնանից հետո, բայց երբեմն լինում են նույնիսկ ձմռանը՝ ձնաբքերի զուգակցմամբ։
  2. Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը, հնրարվորության դեպքում բերելով օրինակներ: Քամու հոսանքի ուժի ուժեղացման դեպքում, որն անցնում է հողի չամրացված մասնիկների մոտով, վերջիններս սկսում են թրթռալ, այնուհետև «ցատկոտել»։ Գետնին շարունակական հարվածներից հետո այդ մասնիկներն առաջացնում են մանր փոշի, որը բարձրանում է կախույթի տեսքով։
    Վերջին ուսումնասիրությունները ենթադրում են, որ մեծ ավազահատիկների սկզբնական սալտացիան շփման միջոցով առաջացնում է էլեկտրամագնիսական դաշտ։ Թռչող մասերը ձեռք են բերում բացասական լիցքավորվածություն, որն ազատում է ավելի շատ մասեր։ Այդ պրոցեսը գրավում է երկու անգամ ավել մասնիկներ, քան կանխատեսում են նախկին տեսությունները։ Մասնիկները հիմնականում ազատվում են հողի չորության և քամու ուժեղացման միջոցով։ Քամու հոսանքների ճակատները կարող են հայտնվել անձրևով կամ չոր սառը ճակատով ամպրոպի զոնայում օդի սառեցման հետևանքով։ Չոր սառը ճակատով ցնցումից հետո ներքնոլորտի կոնվեկտիվ անկայունությունը կարող է առաջացնել փոշոտ փոթորիկ։ Անապատային շրջաններում փոշոտ և հողային փոթորիկներն ավելի հաճախ առաջանում են ամպրոպային վարընթաղ հոսանքների և դրանց հետ կապված քամու արագության ուժեղացման պատճառով։ Փոթորկի ուղղահայաց չափերը որոշվում են մթնոլորտի կայունությամբ և մասնիկների քաշով։ Որոշ դեպքերում, փոշոտ և ավազե փոթորիկները կարող են սահմանափակված լինել բարակ շերտով, ինչը կապված է եղանակային շրջապտույտի հետ։
  3. Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա: Փոշոտ փոթորիկները կարող են տեղաշարժել ամբողջ դյուներ և տեղափոխել հսկայական ծավալով փոշի, այնպես, որ փոթորկի ճակատը կարող է երևալ ինչպես մինչև 1,6 կիլոմետր բարձրությամբ խիտ պատ։ Փոշոտ փոթորիկների մեծ մասը ծագում են Սահարայում։ Վերջին կես դարի ընթացքում (1950-ական թվականներից) Սահարայի փոշոտ քամիներն աճել են մոտ 10 անգամ՝ առաջացնելով Նիգերիայի, Չադի և Բուրկինա-Ֆասոյի բնահողի վերին շերտի բարակացմանը։ 1960-ական թվականներին Մավրիտանիայում տեղի ունեցավ ընդամենը երկու փոշոտ փոթորիկ, իսկ ներկայումս դիտվում է տարեկան 80 փոթորիկ։
    Փոշին Ատլանտյան օվկիանոսով Սահարայից տեղափոխվում է արևմուտք։ Անապատի ցերեկային ուժեղ տաքացումը տրոպոսֆերայում առաջանում է անկայուն շերտ, որում տարածվում են փոշու մասնիկներ։ Կախված օդային զանգվածի Սահարայի տարածքով հարավ տեղափոխման չափի հետ, այն շարունակում է տաքանալ, իսկ հետո դուրս գալով օվկիանոսային տարածություն, անցնում է ավելի սառը և խոնավ մթնոլորտային շերտով։ Այդպիսի ջերմաստիճանային ինվերսիան թույլ չի տալիս շերտերին խառնվել և թողնում օդի փոշոտ շերտը անցնել օվկիանոսը։ Սահարայից Ատլանտյան օվկիանոս հասած փոշու ծավալը 2007 թվականի հունիսին հինգ անգամ ավելի էր, քան դրանից մեկ տարի առաջ, ինչը կարող է սառեցնել Ատլանտիկայի ջրերը և մի փոքր քչացնել ամպրոպների ակտիվությունը։
  4. Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ: 
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы