Քանդակագործություն

Այս տարի ես ընտրել եմ քանդակագործությունը որպես ընտրությամբ գործունեություն։ Ես այստեղ գալիս եմ առաջին դասարանից, և կշարունակեմ ընտրել քանդակագործությունը, քանի որ շատ եմ սիրում այս ընտրությունը։ Քանդակագործությունը շատ հետաքրքիր է, և ես շատ եմ սիրում կավով աշխատանքը։ Այս տարիների ընթացքում ես պատրաստել եմ տարբեր քանդակներ, գեղեցիկ բաժակներ, ամաններ և այլն։

Սեպտեմբերի 8

7,8- րդ  դասում անցածի կրկնողություն․ Ֆիզիկական  մարմին  և նյութ: Ատոմ, մոլեկուլ, իոն: Պարզ  և  բարդ  նյութեր: Անօրգանական  և օրգանական  նյութեր: Նյութի հատկությունները։

Ուղղորդող  հարցեր

  • Որո՞նք  են  բնական  գիտությունները, ո՞րն  է  նրանց  ուսումնասիրման  առարկան:
    • Բնական գիտությունները գիտության այն ճյուղերն են, որոնք ուսումնասիրում են բնությունը, այսինքն՝ նյութական աշխարհում տեղի ունեցող երևույթներն ու իրողությունները։ Դրանք փորձում են բացահայտել բնության օրենքները, գործընթացները և կառուցվածքները՝ հիմնվելով դիտարկման, փորձի և վերլուծության վրա։
  • Բնութագրեք  ֆիզիկական  մարմինները, գրեք կենդանին և անկենդան ֆիզիկական  մարմինների օրինակներ։
  • Ֆիզիկական մարմիններ կոչվում են բնության այն օբյեկտները, որոնք ունեն զանգված և ծավալ։ Դրանք կարող են լինել կենդանի կամ անկենդան, բնական կամ արհեստական, ամուր, հեղուկ կամ գազային վիճակում։
  • Ո՞րն  է  կոչվում  նյութ, սահմանեք, գրեք  պարզ  և  բարդ,  անօրգանական  և օրգանական  նյութերի բանաձևեր և անվանեք
  • Նյութ է կոչվում այն, ինչից կազմված են ֆիզիկական մարմինները։ Նյութերն ունեն որոշակի ֆիզիկական և քիմիական հատկություններ, որոնցով տարբերում ենք մեկը մյուսից։
  • Ինչպիսի՞ հատկություններ  ունեն  նյութերը, սահմանեք, գրեք  օրինակներ։

Նյութերը ունեն տարբեր հատկություններ, որոնց շնորհիվ հնարավոր է ճանաչել և տարբերակել դրանք։ Դրանք բաժանվում են երկու հիմնական խմբի՝ ֆիզիկական և քիմիական հատկություններ։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы