Կոմիտասի մասին

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1869, Քյոթահիա — հոկտեմբերի 22, 1935 կամ հոկտեմբերի 21, 1935, Փարիզ, Ֆրանսիա), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։

1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտի համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում 

Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»։

Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ։ Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար։ Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար։

Իմ ամառային հանգիստը

Ես ամառվա ընթացքում գիրք եմ կարդացել և տարբեր ճամփորդությունների եմ գնացել։ Հայաստանի տարբեր վայրերոմ եղել եմ Սպիտակում, Ստեփանավանում, Դիլիջանում, Լաստիվերում, Սևանում, Բյուրականում։ Ինձ համար ամենա տպավորիչ և գեղեցիկ ճամփորհդությունը  Լաստիվերն էր և Բյուրականի աստղադիտարանն էր։

Իմ կարդացաց գիրքը։ Խորուդ կտամ իմ հասակակից երեղաներին կադալ այս գիրքը։

Մարտահրավեր ընկերոջը

Հարց (Արփի)։Նռանե որտեղ ես ճամփորդել ամառվա ընդացքում։

Պատասխան (Նռանե)։ Ես ճամփորդել եմ  Հայաստանի տարբեր վայրերով եղել եմ Սպիտակում, Ստեփանավանում, Դիլիջանում, Լաստիվերում, Սևանում, Բյուրականում։ Ինձ համար ամենա տպավորիչ և գեղեցիկ ճամփորհդությունը  Լաստիվերն էր և Բյուրականի աստղադիտարանն էր

Հարց (Նռանե)։Տարվա, որ եղանակն էս սիրոմ, և Ի՞նչու

Պատասխան (Արփի)։ Ես սիրում եմ աշունը և գարունը, որովհետև գարնանը թռչուներնեն երգում, ծաղիկները և ծառերը ծաղկում եին։ Իսկ աշուն համձայն եք, որ ամենա գեղեցիկ եղանակն է գունավոր տրևներ են թափում։ Եվ համել համ աշնանը համ գարնանը ոչ տաքա, ոչ ցուրտ։ Իսկ ես ոչ տաք եմ սրում, ոչ ցուրտ։

Թեսթ 17 (1-ին մաս)

Ալբերտ Մորավիա

Երբ մտքերը սառչում են օդում

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այս□ր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կա□ված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:

-Ի~նչ էիր մտածում:

-Տարբեր բաներ:

-Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու ան□ամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

— Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բե□եր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Այսօր, կապված, անգամ, բեղեր։
  1. Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի հականիշները:
    ա/ցուրտ-տաք

բ/սոված-կուշտ գ/ուրախանալ-տխրել
դ/տաքանալ-սառչել

  1. Կազմի՛ր երկու նախադասություն, որ ցուրտ բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:
    Ձմռանը հիմնականում շատ ցուրտ է։ Ասում են, որ չար մարդկանց սիրտորմ միշտ ցուրտ է։
  2. Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:
    Բաղադրիչները-գլուխ, վերև։ Գլխավայր, գլխարկ, գլխավոր։
  1. Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը:
    Գլուխ գովել դարձվածքը նշանակում է (ինքն իրեն գովալ)
  2. Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
    ա/սուր — պարզ
    բ/սառցակտորի — բարդ
    գ/Արևադարձում — բարդ
    դ/երկիրը — պարզ
  3. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
    ա/պինգվին – գոյական
    բ/սառչել-բայ
    գ/հաճելի-ածական
    դ/Ծով Ա.Ցուլ-բայ
  4. Տեքսից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:

Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

  1. Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
    ա/Գյուղ կանգնի գերան կկոտրի 
    բ/Անունը կա ամանում չկա
  2. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Առանց ձեռքի,
    Առանց ոտքի
    Դռներ է բացում:
    Քամի
  3. Ինչո՞ւ էին Բ և Եռի ապրողները վախենում մտածել:
    Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»: Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:
  1. Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում: Արևադարձում հրաշալի է այն, որ ամեն մեկը կարող է մտածել ինչ կուզենա:
  2. Ի՞նչ էր մտածում Օձ Ա. Ձուկը Ծով Ա.Ցուլի մասին:

Նա մտածում էր, որ Ծով Ա. Ցուլը բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած է:

  1. Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:
    Ինձ դուր չեկավ հեքիաթի ավարտը, որովհետև Օձ Ա. Ձուկը  և Ծով Ա. Ցուլը մեկը մյուսի մասին վատ բաներ էր մտածում:
  2. Ո՞ր երկրում կուզեիր ապրել, Բ և Եռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ:
    Ես կուզեի ապրել Բ և Եռում, որովհետև այտեղ ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր կարող մտածել և այդ պատճառով ոչ ոք ոչ մեկից չէր նեղանա:

Աշխարհից մեծ պաղպաղակը

Կային չկային երեք եղբայրներ կային։ Մեծը միջնեկը և փոքրը։ Այդ եղբայրները շատ էին սիրում պաղպաղակ։ Նրանք ամեն օր 5-ից ավել պաղպաղակ էին ուտում։ Եղբայրները մի օր կռվեցին մեկ պաղպաղակի համար։ Երեքն էլ ուզում էին ուտել այդ պաղպաղակը, բայց հանկարծ մայրիկը ասաց․

Читать «Աշխարհից մեծ պաղպաղակը» далее
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы