Հիշողություն

Ղազարոս Աղայան

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:


Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:


Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կապույտով ներկված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի’ր:

Օրինակ՝

կպցնել-ամրացնել

շինում-պատրաստում

կպցնելիս-սարքելիս

ավերակ-քանդված

սնուցած-կերակրած

հափշտակեց -գողացավ

կրկին-նորից

  1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում: բունն եր շինում
  2. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը: աշխատասեր
  3. քառատողն ու վերնագրի՛ր:
  4. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:
Ի՞նչ Ի՞նչ էր անում
             Ծիծեռնակ  շինում էր
               Բույն  երգում էր
                 Շյուղ  հիշում էր
                   Ավերակ  կարկատել
                   Տարի  վերադարձին

 

  1. Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել:

Կար- չկար մի աշխատասեր ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում երգել: Մի անգամ նա

որոշեց բույն շինել և …ծիծեռնակին շատ դուր եկավ նրա շինաց  բույնը:

Մայրիկս նման է…

Իմ մայրիկը նման է բաց կարմիր վարդի, որովհետև նրա բնավորությունը շատ բարի է : Նա միշտ ժպտում է: Նրա անունը Արփինե է:

Շունն ու կատվի նոր ավարտ

Շունն եկել է, որ գդակը վերցնի կատվի մոտից, իսկ կատուն ասում է.

-Այ մարդ չես թողում մի հատ վերջացնեմ, միանգամից ասում ես գդակս ուրա:

Շունն ասում է.

-Լավ թող մնա ուրիշ օր կկարես:

 

Նամակ Հովհաննես Թումանյան

Բարև Հովհաննես Թումանյան: Ես քեզ շատ եմ սիրում: Դու մեզ համար լիքը հետաքրքիր հեքիաթներ և բանաստեղծություններ ես հորինել: Ես շնորհավորում եմ քո ծնունդը և քեզ մաղթում եմ, որ երբեք չմոռանան:

Շունն ու կատուն

 

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գըլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չ է` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

1. դուրս գրիր անհասկանալի բառերն ու բառարանի օգնութ յան բացատրիր: ճոն-Կաշվից՝ մորթից հագուստեղեն (մուշտակ, գլխարկ ևն) կարող արհեստավոր, դիվանբաշուն-դատավոր, քուչի-շուն, կուճին-

2. Խորհուրդ տուր շանը:

3.Քո կարծիքով ճիշտ վարվեց կատուն:

4. Համացանցից 5 տեղեկություն գրիր շան կամ կատվի մասին

5.Քեզ դուր եկած հատվածը նկարիր paint-ով և ավելացրու հրապարակմանդ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անմոռանալի օր

Ես ունեցել եմ շատ անմոռանալի օրեր:Անմոռանալի օրեր են ընտանիքիս հետ անցկացրած յուրաքանչյուր օրը: Մեր ընտանեկան ճանապարհորդությունները և հետաքրքիր խաղերը, ինձ համար ուրախ և անմոռանալի օրեր են:

Ձմեռ

Ձ-Ձյունը իջնում է:

Մ-Մայրիկը մրսում է:

Ե-Եղբայրը խաղում է:

Ռ-Ռնգեղջուրը քնում է:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы