Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:
Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ – որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ: Читать «Փոթորիկ» далее
