Շուշի , քաղաք Արցախի ՀանրապետությանՇուշիի շրջանում, որի վարչական կենտրոնն է։ Մինչև 1923 թվականը՝ Պարսկաստանի և Ցարական Ռուսաստանի տիրապետության ժամանակաշրջանում այն եղել է վերջինների կազմում գտնվող կիսանկախ Արցախի քաղաքական-մշակութային կենտրոնը։ Մինչև 20-րդ դարի կարևոր դերակատարություն ինչպես Արցախի, այնպես էլ ամբողջ Հարավային Կովկասի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։ 1920 թվականին թուրքերի կողմից ավերվել է և հայաթափվել: Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1992 թվականի մայիսի 9-ին հայկական զինված ուժերի կողմից ազատագրվել է նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներից։

