Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասարակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք: Այդ անհայտ ցամաքը փնտրել են շատ ծովագնացներ, որի արդյունքում հայտնաբերվել են Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների անհայտ շրջաններ, մեծ ու փոքր բազմաթիվ կղզիներ: Ուշագրավ էր՝ հատկապես Աբել Թասմանի գլխավորած արշավախմբի հետազոտությունները: Թասմանը 1642 թվականին մոտենում է Ավստրալիայի հյուսիսային ափերին, հետո արևելյան ու հարավային ափերին: Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան էլ մեծ չէ: Սակայն հոլանդացիները այս հայտնագործությունը գաղտնի պահեցին, և աշխարհին Ավստրալիան հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո՝ անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապարհորդությունների արդյունքում: Կուկը երկրագնդի խոշոր ուսումնասիրողներից է և իրականացրել է երեք շուրջերկրյա ճանապարհորդություններ: Կուկը 1769-1771 թվականներին նա իրականացնում է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: Դուրս գալով Անգլիայից՝ Կուկը կտրում-անցնում է Ատլանտյան օվկիանոսը, շրջանցում Հարավային Ամերիկան և ուղղվում դեպի Խաղաղ օվկիանոսի ջրերում գտնվող Ընկերության կղզիներ: Այստեղից դուրս գալով՝ Կուկը ուղևորվում է դեպի հարավ, հասնում Նոր Զելանդիա կղզիներ: Նոր Զելանդիայից Կուկը նախ՝ ուղևորվում է արևմուտք, ապա՝ Ավստրալիայի ափերը հասնելուց հետո, թեքվում է դեպի հյուսիս և դրանց երկայնքով շարունակում նավարկությունը մինչև մայրցամաքի հյուսիսային ծայրակետը: Նա Ավստրալիայի արևելյան ափերը հայտարարում է Անգլիայի տիրապետության տակ գտնվող շրջաններ և դրանք մի ընդհանուր անունով կոչում «Նոր Հարավային Ուելս»: Դրանից հետո Կուկը վերադառնում է Անգլիա: Ջ. Կուկի վաստակը մարդկության առջև բարձր է գնահատվել, և նրա անունով են կոչվում ավելի քան 20 աշխարհագրական օբյեկտ՝ լեռ, կղզիներ, նեղուց:
Հետագայում, երբ ուսումնասիրվեցին Ավստրալիայի բուսական և կենդանական աշխարհը, բնական հարստությունները, հայտնի դարձան յուրօրինակ պարկավոր կենդանիները՝ կենգուրուն, կոալան (պարկավոր արջ), աշխարհի խոշոր ծառատեսակներից էվկալիպտը և այլն: Անգլիացիներն այստեղ բերեցին դինգո շանը, ճագարներին, որոնք նպաստավոր բնական պայմանների շնորհիվ վայրենացան և այնքան բազմացան, որ այժմ լուրջ վնասներ են հասցնում ոչ միայն մշակաբույսերի ցանքսերին, այլև վայրի բնությանը: Այժմ Ավստրալիա մայրցամաքում գտնվում է բավականին զարգացած մի պետություն՝ Ավստրալական Միությունը:
Հարցեր և առաջադրանքներ
Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք: Իմաստուններն համոզված էին, որ երկրագնդի հավասարակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք:
Ովքե՞ր և ինչպե՞ս են հայտնագործել Ավստրալիան: Ավստրալիան հայտնագործել են՝ հոլանդացի Աբել Թասմանը և անգլիացի Ջեյմս Կուկը: Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան էլ մեծ չէ, իսկ Ջեյմս Կուկը 1769-1771 թվականներին իրականացնելով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը հասնում է Ավստրալիայի ափերը, հետո, թեքվում է դեպի հյուսիս և դրանց երկայնքով շարունակում նավարկությունը մինչև մայրցամաքի հյուսիսային ծայրակետը: Նա Ավստրալիայի արևելյան ափերը հայտարարում է Անգլիայի տիրապետության տակ գտնվող շրջաններ և դրանք մի ընդհանուր անունով կոչում «Նոր Հարավային Ուելս»:
Ինչո՞վ է տարբերվում Ավստրալիան մյուս մայրցամաքներից: Ավստրալիան տարբերվում է մյուս աշխարհամասերից իր բուսական և կենդանական եզակի աշխարհներով՝ կենգուրուն, կոալան և էվկալիպտ: Ավստրալիան հայտնագործվել է երկու անգամ, առաջինը՝ հոլանդացի Աբել Թասմանի, իսկ երկրորդը՝ Անգլիացի Ջեյմս Կուկի կողմից: Ավստրալիան հայտնագործվել է հարավային ցամաքի որոնման արդյունքում: Այս մայրցամաքում են ապրում կենգուրուն, պարկավոր արջը, այստեղ է աճում երկրագնդի հսկա ծառերից էվկալիպտը:
Ճանապարհորդություններ Աֆրիկայով՝
Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպատակով, շրջանցեց Աֆրիկան հարավից, ապա հասավ Հնդկաստան և միաժամանակ ապացուցեց, որ Աֆրիկան առանձին մայրցամաք է: Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անանցանելի անապատային ավազաններով: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից առանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի 30 տարի կատարած ուսումնասիրությունները:
Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է: Օգտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով: Զամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թագուհի Վիկտորիայի անունով: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնասիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդությունների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնագործումն էր: Վիկտորիա լիճ թափվող գետերի ուսումնասիրության արդյունքում Լիվինգստոնը հայտնագործեց Նեղոսին ծնունդ տվող վտակներից Սպիտակ Նեղոսը: Պարզվում է, որ դեռևս Հին Եգիպտոսում դարեր շարունակ Նեղոսը առեղծվածային է համարվել: Եվ դա պատահական չէ: Նայիր Աֆրիկայի քարտեզին և կտեսնես, որ Նեղոսը, կտրելով տոթակեզ հսկա անապատները, չի ցամաքում և հոսելով Եգիպտոսով՝ թափվում է Միջերկրական ծով: Նեղոսի առեղծվածի լուծումը նրա ակունքների հայտնաբերումն էր, որը վերագրվում է Լիվինգստոնին: Հարկ է նշել, որ ինչպես մյուս ճանապարհորդությունները, այնպես էլ Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտնագործված Ամերիկայում
Հարցեր և առաջադրանքներ
1.Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություններին: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից առանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի 30 տարի կատարած ուսումնասիրությունները:
Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է: Օգտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով:
2.Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները: Զամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թագուհի Վիկտորիայի անունով: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնասիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդությունների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնագործումն էր: Վիկտորիա լիճ թափվող գետերի ուսումնասիրության արդյունքում Լիվինգստոնը հայտնագործեց Նեղոսին ծնունդ տվող վտակներից Սպիտակ Նեղոսը:
Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտնագործված Ամերիկայում
Սահարա անապատը. Աֆրիկայի բարձրադիր ափերը, կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնական անմատչելի արգելքի դեր են կատարել մայրցամաքի ներքին շրջանների հետազոտման գործում: Դավիթ Լիվիգստոնը հայտնագործեց Զամբեզի և Կոնգո գետերի վրա գտնվող Վիկտորիայի և իր անունով կոչվող՝ Լիվինգստոնի ջրվեժները և այլն:
Երկրի հարստությունները շատ են ու բազմապիսի: Դրանց շարքում ամենազարմանալին ու ամենաարժեքավորը հողն է: Դեռ վաղ ժամանակներում մարդը սկսել է մշակել հողը և իր կացարանի մոտ բույսեր է աճեցրել: Հողի մշակումը բերեց նաև գյուղատնտեսական գործիքների պատրաստմանը և կատարելագործմանը: Հողի մշակման շնորհիվ ծնվեց երկրաչափությունը, որի օգնությամբ մարդիկ սովորեցին հողակտորները բաժանել և ոռոգիչ ջրանցքներ անցկացնել: Հողն ամեն տարի մարդկությանը տալիս է միլիոնավոր տոննա ցորեն, որից ստանում են հաց: Ժողովրդի մեջ հողն անվանում են անսպառ գանձ, մարդու ամենամեծ հարստությունը: Բայց հարուստ բերք ստանալու համար հողը պետք է սնուցել հանքային և օրգանական պարարտանյութերով: Հողը հաճախ ենթարկվում է քայքայման: Գարնանային հորդացումների և տեղատարափ անձրևների ջրերը դաշտերից քշում տանում են հազարավոր տոննա հողի բերրի շերտեր: Հողի քայքայում է տեղի ունենում նաև այն ժամանակ, երբ ուժեղ քամին է քշում տանում հողի վերին շերտը, և բերրի հողերը վերածվում են անպտուղ տարածքների:
Բույսերն իրենց արմատներով հողը պահում են լվացումից ու քամուց: Հողը քայքայումից պաշտպանելու համար անտառներ են տնկում: Մյուս կողմից՝ բույսերն անընդհատ հողից սնունդ վերցնելով՝ պակասեցնում են նրա բերրիությունը: Որպեսզի հողի բերրիությունը պահպանվի, մարդիկ այն պարարտացնում են: Հողը կարիք ունի մարդկանց մշտական հոգատարության, ուշադրության ու ջերմության: Հողի գլխավոր հատկանիշը բերրիությունն է՝ բերք տալու կարողությունը: Տարբեր վայրերում տարբեր հողատեսակներ կան: Տարբեր է նաև դրանց բերրիությունը: Որքան շատ է հողում հումուսի քանակը, այնքան բերրի է հողը: Հումուսով հարուստ հողն ավելի մուգ գույն ունի: Այդպիսի հողն անվանում են սևահող: Որքան հողի գույնը բաց է, այնքան նրա մեջ եղած հումուսը քիչ է, այսինքն՝ ավելի քիչ սննդարար է բույսերի համար: Երկրի վրա հողային տարածքներն այնքան էլ շատ չեն և գնալով ավելի են քչանում: Ուրեմն՝ պետք է պահպանենք այդ հարստությունը:
Հարցեր 1. Փորձե՛ք պարզել, թե ինչի՞ց է կազմված հողը: Հողի մեջ կա օդ, ջուր, ավազ, հանքային աղեր, բույսերի ու կենդանիների մնացորդներ, հումուս, կավ։
Задание 1. Ответьте на вопросы, используя слова в скобках.
На Какой фильм вы смотрели вечером? смешной
Hа какую стену мальчик повесил картину? на кирпичную
На какую полку сестра поставила книги?на верхнюю
Про какое событие вспомнила бабушка? про странное
Под какой зонт дети спрятались от дождя? под большой
Какие книжки покупают маленьким детям? яркие
Задание 2. Раскройте скобки.
Учитель объясняет трудную задачу.
Они видели вчера их обших друзей.
Дети плакали, потому что потеряли маленького котёнка.
Мой брат вчера весь вечер решал трудные задачи.
Весёлый мышонок всегда обманывает злого кота.
Его сестра плохо понимает домашнее задание.
Моя бабушка не любит шумных детей.
В зоопарке все хотят посмотреть на белого медвежонока.
Не надевай в дождь летнюю обувь.
Утром мы встретили хорошого друга.
Я вчера встретила первую учительницу.
Задание 3. Вставьте пропущенные словосочетания в нужной форме.
Используйте словосочетания: новая квартира, фантастический фильм, центральная площадь, морской берег, любимая актриса, громкая музыка.
Завтра мы переезжаем на новую квартиру .
Зрители приветствуют любимаю актрису .
Автобус привёз нас на центральную площадь города.
Моя подруга любит танцевать под громкую музыку .
Вчера мы с друзьями посмотрели фантастический фильм .
На морской берег выбросило остатки старого корабля.
Задание 4. Составьте из слов предложения, чтобы получился текст.
Ёжик жил у нас в доме.Мы его прозвали Пушок. Я Пушка брал гулять летом в сад. Он бегал по дорожке. Он ловил лягушек и жуков. Мы Пушка кормили молоком. Он у нас прожил до весны.
Задание 5. Выделите букву «т» в словах, где она не произносится.
грусть, грустить, грустный, грустно;
капуста, капустный, капустница;
весть, известие, известный, вестник;
место, местный, местность, местечко.
Задание 6. Вставьте, где нужно, пропущенные буквы. Для проверки используй родственные слова.
Радостно, радостный — радость;
счастливо, счастливый — счастье;
честно, честный — честь;
поз..но, поз..ний — опоздать;
прелестно, прелестный — прелесть.
Задание 7. Вставьте, где нужно, пропущенные буквы.