Ջանի Ռոդարի․ Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Մի օր կեն.անաբանական այգու կապիկները որոշեցին ճամ.որդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամ.ա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձու.տի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կես.րին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձու.տի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տար.րինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձու.տի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը. միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամ.որդում էին, ճամ.որդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը: Կենդանաբանական, ճամփորդել, ընձուղտի, կեսօրին, ընձուխտի, ճամփորդում։ —
Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝ կեսօր, արևամուտ, ձանձրալի, աշխարհ, ճանապարհորդ: Կեսօր- կես+օր (բարդ բառ), արևամուտ-արև+մտնել(բարդ բառ), ձանձրալի-ձանձրույթ+ալի(ածանցավոր բառ), աշխարհ-(պարզ բառ), ճանապարհորդ-ճանապարh+որդ։
3. Կենդանաբանական այգու կապիկները ճամփորդեցին:

ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:

        (ենթակա կապիկներ) (ստորոգյալ ճամփորդեցին)

բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ:

գ) Լույսն անջատվեց:

Աննան նվագում է:

Աստղերը շողշողում են:

Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:

Լույսն անսպասելի անջատվեց։ Աննան նվագում էր կիթառ։ Աստղերը գեղեցիկ շողշողում են։

  1. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները: Այգի-պարտեզ, ճանապարհ-ուղի,արահետ, արևամուտ-մայրամուտ
  2. Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները: տարօրինակ- սովորական, գիշեր- ցերեկ, նույն-տարբեր, դուրս գալ-ներս գալ։
  3. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը: Մեծ, ձանձրալի, տարորինակ։
  4. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր: Ոչ ես կապիկի հետ համաձայն չեմ ինձ համար իմ աշխարհ շատ մեծ է,գեղեցիկ և հետաքրքիր,ամեն անգամ ճանապարհորդելիս շատ նոր բաներ եմ իմանում և սովորում։

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы