Գարնանային առաջին օրը

Բոլորս էլ գիտենք, որ գարունը սկսվում է մարտի 1-ին։ Երբ մարտի 1-ն սկսվում է, բոլոր երեխաները ուրախանում են, թռչկոտում են դես ու դեն, որովհետև գալիս են տաք օրերը։ 

Գարնանը ծաղիկները բացվում են, ծառերը աճում են և երեխաներն էլ բակում խաղում են։ Գարնանը մենք դպրոցում սովորում ենք գարնանային ստեղծագործություններ, գնում ենք տարբեր ճամփորդությունների, և մենք նույնիսկ չենք հասցնում աչքերներս թարթել և տեսնում ենք, թե ձմեռվանից հետո գնալով ինչքան է գեղեցկանում մեր շուրջբոլորը։ 

Բոլորս անհամբեր սպասում ենք գարնան առաջին ծաղկի ծնունդին, որն իր գեղեցիկ գլուխը հանում է ձյան տակից։ Մենք սիրով սպասում ենք թռչունների վերադարձին, որ նորից լսենք նրանց ուրախ երգը։ 

Գարնանը բնությունը նորից վերածնվում է։ 

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы