Մայրենիի ինքնաստուգում

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդ էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:

Այդ մարդը ամեն առավոտ վերցնում էր իր սրինգը, և երբ նա նվագում էր այդ սրինգով, նրա ձայնը բուժում է և բարեկամացնում է մարդկանց։

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:

Նա վերցրեց իր սրինգը և նվագեց դրանով և գայլերը կարծես քարացել էին։

4. Վերնագրի՛ր տեքստը:

Կախարդական սրինգ։

5. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհ, ճանապարհ բառերով:

Աշխարհ-աշխարհագրություն

Ճանապարհ-ճանապարհորդություն

6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:

Ամենաբարի — ածական

Սրինգ — գոյական

քաղցր — ածական

Մխիթարել — բայ

Անտառ — գոյական

Նա — դերանուն

Սթափվել — բայ

Կախարդական — ածական

7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի
 քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:

Նա մխիթարում էր

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:

Մարդը վերադառնում էր

4. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:

մխիթարելՍփոփել, ամոքել

պսպղալ-Փայլել, փայլփլել

թշնամի-Ոսոխ, հակառակորդ

5. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:

Երկու հազար իննսունինը, երեսունյոթ, քառասունհինգ, յոթ հարյուր վաթսունվեց, ութսունչորս:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы