- Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքից դո՛ւրս գրիր 5 գոյական, 5 ածական, 5 բայ։
Գոյականներ — դատարան, մարդ, մանուկ, սպանդանոց, օձիք:
Ածականներ — գիժ, տխմար, իմաստասեր, շնորհալի, հարուստ:
Բայ — խոստովանել, կանչել, ձևանալ, ուտել, ուղարկել:
- Պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։
Դանիել, Սողոմոն, Մանուկ-խան, Աստված, Ավագ, Թիֆլիս, Բաղդադ, Մեծ պաս:
- Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։ Բուն բարեկենդան: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության:
- Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։ Իմաստուն — խելացի, համրանալ — պապանձվել, խնդություն — ուրախություն, անշուք — հասարակ, չքավոր — աղքատ, աղախին — սպասուհի, խուրջին — պարկ, պարգև — նվեր, ընծա:
- Գրի՛ր տրված բառերի հականիշները՝ իմաստուն, հարուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն։ Իմաստուն — անխելք, հարուստ — աղքատ, անպատիվ — պատվավոր, տխուր — ուրախ, խավար — լույս, ծանրություն — թեթևություն:
