Մի օր ես արթնացա և տեսա, որ ամեն ինչ պատված է շոկոլադով, կարծեցի, որ ես երազում եմ։ Այդ ամենը երազ չէր, այլ իրականություն էր։
Մեր տան իրերը ամբողջովին շոկոլադից էին, փողոցները և տները։ Յուրաքանչյուր տուն ուներ իր շոկոլադե գույնը, որը շատ էր գեղեցկացնում մեր բակը։ Բակի երեխաները շատ-շատ քաղցրներ էին ուտում, քանի որ նրանց ոչ մեկ չէր կարող արգելել։
Երերեխաները ամբողջ օրը ուտում էին միայն քաղցր, նույնիսկ ճաշի փոխարեն նրանք ուտում էին շոկոլադե ճաշ, հացը նրանց մոտ հացի տեսքով էր, բայց շոկոլադից էր, երեխաների համար սա շատ լավ էր, բայց բոլորի ծնողները անհանգստացած էին, թե երբ է ավարտվելու այս ամենը, քանի որ շատ քաղցրը վնասակար է առողջությանը։
