Իմ Հյուսիսը. Հյուսիսային դպրոցն ու ես:
Ես շատ եմ սիրում իմ Հյուսիսը: Շատ եմ տխրում, որ լքելու եմ իմ դպրոցը: Ես այստեղ սովորում եմ արդեն 8 տարի: Այստեղ ես կատարել եմ շատ հետաքրքիր նախագծեր որոնք հաստատ չեմ մոռանա: Իմ մայրիկը բերեց ինձ այս դպրոց և ես շատ ուրախ եմ: Շատ տխուր եմ, որ լքելու եմ Հյուսիսը, բայց նաև ուրախ եմ, որ գնալու եմ Մայր Դպրոց քանի որ դա հնարավորություն է նոր ընկերներ ձեռք բերելու:
Հյուսիսային դպրոցի յոթ հրաշալիքները
Առաջին հրաշալիքը Artասահմանն է, երկրորդը երգի դասարանն է, երորդը մեր դասարանը, չորրորդը մեր բակը, հինգերորդը մեր ուսուցիչնռրը, վեցերորդը մեր ընկերները և յոթերորդը մեր քանդակագործության ընտրությունը:
Մայր դպրոցն ու ես
Ես ծանոթ եմ Մայր Դպրոցին և շատ եմ սիրում այն: Իմ քույրիկը այնտեղ է սովորում և ես ծանոթ եմ մայր դպրոցին:
Ի՞նչ սպասելիքներ ունեմ Միջին դպրոցից
Ես համարյա սպասելիքներ չունեմ, քանի որ ես այտեղ չեմ սովորում բայց կարծում եմ դասերը այտեղ կանցնեն լավ:
Որքանո՞վ եմ ճանաչում Մայր դպրոցը
Ես Մայր դպրոցը շատ լավ եմ չանաչում, քանի որ ես ամեն օր դասերից հետո իջնում եմ այնտեղ:
Իմ ամենասիրելի վայրը Մայր դպրոցում
Իմ ամենասիրելի վայրը Մայր դպրոցում դա գրադարանն է և Մարմարյա սրահը
