Մայրենի

Թեմա ՝ բառ և հնչյուն:

Խոսքը կազմվում է նախադասությունից և բառերից: Իսկ բառերը ՝ հնչյուններից: Հայերեն բառերը սովորաբար 1-ից ավելի հնչյուններից են կազմված: Օրինակ ՝ գիրք, ճանապարհ: Հայերենում քիչ բառեր են, որ 1 հնչյունից են բաղկացած: Այն հնչյունը կամ հնչյունախումբը, որը իմաստ է արտահայտում, կոչվում է բառ, առանց իմաստ բառ չկա: Այսպիսով բառը հնչյուն է կամ հնչյունախումբ, որն իմաստ է արտահայտում, ունի շեշտ և առանձին գործածություն: Հայերենում շեշտը դրվում է վերջին վանկի ձայնավորի վրա:

1. Գրել միավանկ կամ բազմավանկ բառեր:

Միավանկ:

Տուն, շուն, գյուղ, ձայն, բուք:

Բազմավանկ:

Անտանելի, բարձրագույն, հիշատակ, լիալուսին, հիմնական:

2. Գրել 3-5 տարբեր նախադասություններ:

Իմ ընկերուհին այնքան դանդաղ է վազում, որ վազքի մրցույթում կարող է հաղթել միայն կրիային:

Ձմռանը այնքան ցուրտ էր, որ ես ստիպվաց էի տանը մնալ։

Հինգշաբթի օրը ես շատ հոգնած էի վերադարձել տուն, քանի որ վերջին դասաժամը ֆիզկուլտուրա էր:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы