Մայրենի. Տնային առաջադրանք. 26.09.2022

1․ Գրել տասը դարձվածք։

Գլուխ կոտրել, բերանը ջուր լցնել, էշի ականջում քնած լինել, էշն ինչ գիտի՝ նուշն ինչ է, եփած հավի ծիծաղն էլ կգա, գյուղը կանգնի ՝ գերան կկոտրի, ջրի բերածը ջուրն էլ կտանի, նախրի մեջ էշի ճակատը պաչել, ձուկը գլխից է հոտել, ոտքդ վերմակիդ չափով մեկնիր:

2. Լրացնել բաց թողնված տառերը։

lՆոյեմբերի վերջն էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձրևներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ողջ այգին լցվել էր ոսկեզօծ տերևներով: Վարդի թուփն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբաց կոկոն:

Վարդենին կողքի մասրենուն նայում էր վերևից: Մասրենին ցցել էր սուր-սուր փշերը, որպեսզի քամուց պաշտպանի իր մի քանի դեղնած տերևները:

– Տեսնու՞մ ես՝ ես միշտ դալար եմ, միշտ կանաչ, ձմռանն անգամ ուրախացնում եմ մարդկանց իմ տեսքով ու վարդերով, իսկ դու չոր ճյուղերդ ես արդեն թափահարում քամուց,- ասաց վարդենին մասրենուն:

Մասրենին տխուր քմծիծաղով նայեց վարդենուն վարից վեր.

– Դու մոռացել ես, որ ցրտադիմացկուն դարձար ինձ վրա պատվաստվելու շնորհիվ:

Լրացնել բաց թողնված տառերը: (գ կամ ք)

Երգել,թարգմանել,կարգադրել,մարգարիտ,հագուստ,արևածագ,հոգնակի,հագցնել,թագավոր,ճգնել,անօգնական,նորոգել,արքա,զորք,մրգեղեն,հերքել,թարգմանիչ,ագահ,հերքել,վարքագիծ, քուրք,ներգուստ,մգանալ,նորոգել,նվագարան,հետաձգել

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы