
Բարև ձեզ այսօր ես ձեզ մի փոքր կպատմեմ իմ կյանքի մասին։
Ես իմ կյանքը շատ եմ սիրում։ Ես ծնվել եմ Երևանում և մեծացել եմ այստեղ ես փոքր ժամանակներից շատ եմ ուզում դառնալ ծրագրավորող, որովհետև ես շատ եմ սիրում մաթեմատիկա առարկան, եթե ես ուզում եմ դառնամ ծրագրավորող ես պետք է լավ սովորեմ մաթեմատիկա առարկան և անգլերեն լեզուն։ Ես փոքրուց հաճախում եմ սահադաշտի և ուզում եմ դառնալ ֆիգուրիստկա։
Ես հաճախում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր դպրոց 6-6րդ դասարան, ես շատ եմ սիրում ճամփորդել տարբեր տեղեր և նաև շատ եմ սիրում անց կացնել ժամանակ ընտանիքիս և ընկերներիս հետ օրինակ մի պատմությու, Ամսի մեկին մենք հավաքվել էինք Անիի տանը, Երբ ես եկա, եկել էր միայն Լիլին: Մենք երեքով վեց տուփ չիփս կերանք, և որոշեցինք վախենալու ֆիլմ նայել: Սկսեցինք դիտել Անաբելը: Հետո եկավ Մանեն: Իր հետ բերել էր շատ քաղցրավենիք: Լիլին գոտի ուներ և մենք հերթով իրար ծեծում էինք: Հետո եկավ Արփին մի քիչ պարեցինք, երգեցինք: Շուտով եկավ Նռանեն, և մենք դիմակներ դրեցինք, ու չուպաչուփս կերանք: Բոլորը արդեն եկել էին, և մենք շարունակեցինք նայել Անաբելը: Մենք խառնեցինք իրար հետ սուխարիկները, չիփսերը և պոպկորնը:
Անիի նեռվայնացնող եղբայրը մեզ հանգիստ չէր թողում, դրա համար էլ մենք ուղարկեցինք նրան բակ: Հետո մենք շարունակեցինք նայել ֆիլմը: Եվաի փորը սկսեց ցավալ, բայց հետո անցավ: Այդ ընթացքում Անիի եղբայրը հասցրեց ճղել իր շապիկը և ֆուտբոլ խաղալ Եվաի կոշիկներով: Հետո երբ ես ձանձրացա ես իջա դուրս և Անիի եղբայրի հետ հեծանիվ քշեցի: Այդ ընթացքում աղջիկները աղցան էին պատրաստում: Ինձ կանչեցին և ես մտա ներս,մենք կերանք աղցան: Հետո մենք BLACKPINK-ի երգերը լսեցինք, պարեցինք: Հետո մենք մարշմելլոու ուզեցինք: Բոլորս կեղտոտվել էինք աղցանից հետո, բայց մենք չկանգնեցինք և կեղտոտ շորերով դուրս եկանք փողոց, գնացինք մարշմելոու գնեցինք, և հետ գնալու ճանապարհին իմ հետևից երկու շուն էին գալիս, որովհետև ես նրանց սիրեցի: Հասանք տուն, գնացինք բակ և որոշեցինք, որ մենք ուզում ենք մարշմելոու խորովել: Քիչ էր մնում տունը հրդեհ անեինք: Երկար տանջանքներից հետո մենք կարողացանք խարույկ վառել: Լիլին ամբողջ ընթացքում չիփսի տուփ էր փչում ու ջուր էր խմում: Վերջում մենք անջատեցինք լույսերը , միացրեցինք վախենալու, լավ խաբում եմ այդքան էլ վախենալու չէր, երաժշտություն և սկսեցինք իրար վախեցնել: Ամենավերջինը գնաց մեր մշտական չիփս ուտող Լիլին։
Ես, Եվան և մանեն գնացինք Արփիանց տուն լավ խափեցի Եվաին մենք ճանապարին իջացրեցինք իրանց տուն հետո մենք սիրեցինք Արփիի շանը հետո իմ հայրիկը ինձ և Մանեին տարավ տուն, քանի որ Մանեն ապրում է մեր տան մոտ։
