- Առաջարկում եմ հեքիաթում գտնել և առանձնացնել խոսակցական բառերը։
ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ
Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։
Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։
Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։
Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։
Կնիկը բարկանում է․
— Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։
— Ի՜նչ քելեխ, ի՜նչ հարսանիք, ա՛յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի, համար է։
Կնիկը հանգստանում է, տանում է պահում։
Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում, է՝ մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Զեռը դնում է ճակատին ու ձեն տալի․
— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։
Տղեն կանգնում է։
— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։
Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։
— Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։
— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․ – Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։
– Դե արի տար։
Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։
Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է․
– Հա՛, էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի, տարավ։
– Ի՞նչ բարեկենդան․․․ ի՞նչ բաներ․․․
– Ա՛յ էն եղն ու բրինձը․․․․ Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է․ մեր տանն էր ման գալի․ կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակ<ը> տվի, տարավ։
– Վա՛յ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ՝ հիմար ես, հիմար ես, էլի․․․ Ո՞ր կողմը գնաց։
– Ա՛յ էն կողմը։
Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։ Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։
Գալիս է, հասնում իրեն։
– Բարի օր, ախպերացու։
– Աստծու բարին։
– Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ։
– Անց կացավ։
– Ի՞նչ ուներ շալակին։
– Եղ ու բրինձ։
– Հա՛, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։
– Բավականին ժամանակ կլինի։
– Որ ձին քշեմ, կհասնե՞մ։
– Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։
– Բա ի՞նչպես անեմ։
– Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ – Հա՜, էդ լավ ես ասում։
Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։
Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է՝ չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը՝ եղ ու բրինձի համար, կնիկը՝ ձիու։
Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում՝ հիմար, նա՝ սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։
Մարդ, օր, տուն, նստել, ախպեր, ճանապարհ, մեկ, երկու, շուտ, խոսել, հա, դու, ժամանակ, տղա,
2. Կազմել հինգ բարդ բառ՝ սյունակներից ընտրելով մեկական բառ ․
գունդ, մուր — գունդուկծիկ, գնդաձև, ձնագնդիկ, գնդիկ:
շիլա, կծիկ — գունդուկծիկ, կծկտուր
թուք գլուխ — գլխացավանք, գլուխկոտրուկ, գլխապտույտ, գլխիկ, գլխաձև:
բերան փլավ — բերանբաց
տաք բաց -սրտաբաց, դռնաբաց, հոգաբաց:
3. ընթերցանություն
Վիլյամ Սարոյան | Ծիծաղ | համառոտ
Բոլոր տղաները դասից հետո տուն են գնում՝ Դեն Սիդը, Ջեյմս Միսիպպոն, Դիկ Կորկորանը, իսկ հերոսին Միսս Ուիսիգը ստիպում է մնալ դասից հետո և մեկ ժամ ծիծաղել:
– Բայց ես չեմ ուզում ծիծաղել:
– Ծիծաղի՛ր: Որպես պատիժ: Դու ծիծաղեցիր դասարանում: Այժմ որպես պատիժ պետք է ծիծաղես, մեկ ժամ, մեն-մենակ, ինքդ քեզ:
– Ներեցեք, որ ծիծաղեցի:
Տղան ծաղկի պես կքված, ամոթահար է: Նա զղջում է, ոչ թե պարզապես կեղծում: Նա ցավում է ոչ թե իր՝ այլ ուսուցչուհու համար: Ջահել աղջիկ է, ուրիշին փոխարինող, ժամանակավոր ուսուցչուհի: Եվ նրա մեջ տխրություն կա: Եվ տղան ծիծաղել է նրա վրա: Տղան ծիծաղելու տրամադրություն չի ունեցել, բայց ծիծաղել է, և ուսուցչուհին նայել է նրան: Դրանից հետո՝ զայրույթը, ուսուցչուհու աչքերում – «Դու կմնաս դասերից հետո»:
– Ժամանակ ես վատնում, ծիծաղելը սկսիր:
Ինչու՞: Տղան ուզում է բարեկամ լինել: Այդ առավոտ, երբ ուսուցչուհին մտել է դասարան, տղան ցանկացել է հետը բարեկամանալ: Ինչու՞ է ամեն ինչ կեղծորեն պատահել, ինչու՞ ինքը պիտի վիրավորեր ուսուցչուհուն:
– Չեմ ուզում ծիծաղել:
«Ես չեմ ծիծաղի», – մտածում է տղան: – «Թող կանչի Միստր Քեյզվիլին և ինձ մտրակել տա, մեկ է՝ չեմ ծիծաղի: Մտքումս կար լաց լինել, գուցե ուրիշ մի բան: Ծիծաղելու միտք չունեի: Ես կդիմանամ ծեծին, մե՜ծ բան, դա ցավոտ է, բայց ո՛չ սրա պես: Ես զգացել եմ, որ մտրակել են հետույքիս»:
– Խնդրեմ, ծիծաղի՛ր:
Ի՞նչ հաճույք կարող է ստանալ՝ լսելով իրեն ծիծաղելիս: Ի՜նչ ապուշ աշխարհ է, մարդկային տարօրինակ զգացումներ, գաղտնապահություն, ամեն մեկը պարփակված ինքն իր մեջ, ուզելով մի բան և միշտ ստանալով ուրիշը: Կծիծաղի: Հիմա կծիծաղի, ոչ թե իր, այլ նրա համար, նույնիսկ եթե դա իրեն զզվեցնում է, կծիծաղի: Ուսուցչուհին նրան չի ստիպում, այլ խնդրում էր, աղերսում էր ծիծաղել: Տղան չգիտի, թե ինչու՞ է դա այդպես, բայց ուզում է իմանալ: Սկսում է վերհիշել բոլոր ծիծաղաշարժ պատմությունները, որ երբևէ լսել է: Հենրի Մայուն, որ ծիծաղեցնում էր «Հայավաթի» տողերը սխալ արտասանելով: Ոչ մեկն էլ ծիծաղելի չէր: Սովորաբար դա իրեն ծիծաղեցնում էր: Իսկ հիմա դատարկ բան է թվում: Լավ, ինքը հենց այնպես կծիծաղի, ինչպես դերասանը՝ հա՛, հա՛, հա՛: Տղան լալիս է, երեխայի պես կարծես իսկապես ինչ-որ բան է պատահել:
– Բե՛ն:
Ձայնը խաղաղ է, հանգիստ, հանդիսավոր: Ինչպես կարող է ինքը երբևէ նայել ուսուցչուհուն:
– Բե՛ն:
Նա բարձրացրեց գլուխը: Ուսուցչուհու աչքերը չոր էին, իսկ դեմքն ավելի պայծառ ու գեղեցիկ է թվում, քան երբևէ:
– Խնդրեմ, սրբիր աչքերդ, թաշկինակ ունե՞ս:
– Այո:
Սրբում է թաց աչքերը: Ի՜նչ սիրտ խառնելու բան է աշխարհը:
– Քանի՞ տարեկան ես, Բե՛ն:
– Տասը:
– Ո՞վ է հայրդ:
– Դերձակ է:
– Եղբայներ, քույրեր ունե՞ս:
– Երեք եղբայր, երկու քույր:
– Երբևէ մտածե՞լ ես մեկնելու մասին, ուրիշ քաղաքներ:
– Այո:
– Ու՞ր:
– Չգիտեմ, երևի Նյու-Յորք, կամ գուցե մեր հին երկիրը:
– Հին երկի՞րը:
– Միլան՝ հայրիկիս ծննդավայրը:
Նա ուզում է հարցնել ուսուցչուհու մասին՝ որտեղ է եղել, ուր է գնում, նա ցանկանում է մեծանալ, բայց վախենում է: Ուսուցչուհին վերարկուն է հագնում:
– Վաղն այստեղ չեմ լինելու: Միսս Շորբն արդեն լավ է, ես մեկնում եմ:
Տղան տխրություն է զգում: Սկզբում ստիպում է ծիծաղել, հետո լացացնում, հիմա էլ՝ սա: Որքան միայնակ է աղջիկը:
– Բեն, հիմա կարող ես գնալ:
– Մնաք բարով, Միսս Ուիսիգ:
– Մնաս բարով, Բեն:
