Ես լրագրող եմ

Ողջույն, այսօր կներկայացնեմ Ձեզ իմ դպրոցը, միջավայրը, ընտրությանս գործունեությունը:

Ես սովորում եմ Միջին դպրոցում: Այստեղ մենք աշխատում ենք համակարգիչներով, ինչը հեշտացնում է դասընթացը: Մայր դպրոցը շա՜տ մեծ է: Ունի գրադարան, մարզադահլիճ, բասկետբոլի սրահ, բատուտներ, թենիսի սենյակ, լաբորատորիա, ջերմոց և այլն: Դպրոցը եռահարկ է և ունի բազմաթիվ դասարաններ: Դպրոցի մտնելիս մեզ դիմավորում է հսկայական մարմարյա սրահը, որտեղ հիմնականում անցկացվում են բոլոր միջոցառումները: Մեր դպրոցն առանձնանում է նաև իր գեղեցիկ ու մաքուր բակով: Մենք ունենք նստարաններ, նաև քարերի տեսքով, և բացօթյա, ավազով լցված դաշտ՝ վոլեյբոլի համար:

Անցնենք իմ միջավայրին:

Դպրոցից դուրս ես հաճախում եմ սահադաշտի մարզադպրոց։ Շատ եմ սիրում սահադաշտը այտեղ ես մարզվում եմարդեն 5-տարի և ունեմ լավ հաջողություններ։

Իմ ընտրության գործունեությունը գորգագործությունն է: Ինձ դուր է գալիս այս պահին ես գործում եմ փոքրիկ գորգ։ Նաև շատ եմ սիրում ընկեր Հասմիկին՝ մեր գորգագործության ուսուցչուհուն: Ուրախ եմ որ գործել գիտեմ:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы