ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆ ԳԱԼԻՍ ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԸ
Տրված բառերին վերջից կամ սկզբից ավելացրու տառեր և ստացիր նոր բառեր:
Աջ — քաջ
տուն — տունկ
ունկ- կրունկ
քար — խաչքար
վազ — արագավազ
երան — գերան
կար — կարևոր
լոր — սալոր
պար — պարերգ
աղեղ — աղեղաձև
շուն — շունչ
սան — սանր
ծուխ — ածուխ
չոր — չորանոց
գիր — գիրք
բարձ — բարձրություն
այլ — փայլ
բու — բույն
ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ։
Նամականի, Ջոն Սթեյնբեքի նամակը որդուն.
Առաջադրանք:
Կարդալ նամակը, հասկանալ, վերլուծել: Նամակը շատ խորիմաստ էր: Կարծում եմ հասկանալը հեշտ էր, որ Թոմը սիրահարվել էր, իսկ հայրը նրան խորհուրդներ էր տալիս ՝ աղջկան սեր խոստովանելու համար: Շատ հետաքրքիր էր այն հատվածը, երբ Սթեյնբեքը փորձում էր բացատրել, թե ինչպիսի տեսակի սեր է լինում: Կարծում եմ, նամակը կարող է ոչ միայն Թոմին, այլ նաև շատ մարդկանց օգնել:
Ընդգծիր այն մտքերը, որոնց հետ համաձայն չես:
«Մի վախեցիր կորցնելուց». Այս մտքի հետ ես այդքան էլ համաձայն չեմ: Այն իհարկե իմաստ կրում է, սակայն որևէ բան կորցնելու վախը օգնում է մարդկանց ավելի ուշադիր լինել, որպեսզի ոչինչ այս կյանքում և շրջապատում չկորցնի: Կարծում եմ միշտ ինչ որ չափով պետք է վախենալ կորցնելուց:
«Վայելիր սերը և ուրախ ու շնորհակալ եղիր դրա համար». Ես իհարկե լիովին համաձայն եմ, որ պետք է վայելել սերը, բայց եթե այն փոխադարձ է: Կարծում եմ, մենք ոչ ոքի պարտական կամ շնորհակալ չենք սիրահարվելու համար, քանի որ մենք ինքներս ենք զգացել այդ զգացմունքները, և պատասխանատու ենք մեր գործողությունների ու սիրո համար:
«Նախ և առաջ սիրահարվելը շատ լավ բան է, դա լավագույն բանն է, որ կարող է պատահել մարդու հետ». Համաձայն եմ, սիրահարվելը իրոք շատ հուզիչ և ուրախ զգացողություն է, սակայն կարծում եմ, որ մարդ կարող է երջանիկ լինել առանց սեր, և սերը լավագույն բանը չէ, որ կարող է կատարվել մարդու ամբողջ կյանքում: Շատ մարդիկ կան, ովքեր չունեն սեր, սակայն զգում են իրենց լիովին երջանիկ: Այսպիսով ամեն մարդ ունի իր տեսակետը:
Համաձայն եք «Մի՛ վախեցիր կորցնելուց. ոչ մի լավ բան երբեք չի կորչում» մտքի հետ, եթե այո, ինչու, եթե ոչ, ինչու:
Ինչպես նշեցի, պետք է վախենալ որևէ մեկին կամ ինչ որ իր կորցնելուց, սակայն մտքի հետ այդքան էլ համաձայն չեմ, քանի որ մեր անուշադրության և այս մտքին հավատալով մենք կարող ենք կորցնել լավը: Այսինքն անհնար է հավատալ այս մտքին, և լիովին ուշադրություն չվատնել այն լավ իրադարձություններին ու հիշողություններին որոնք կատարվել են Ձեր կյանքում: Ուստի և ես համարում եմ այս միտքը խորիմաստ, սակայն որոշ կերպով սխալ միտք:
