Ընթերցանություն.
Պատկերացրու , որ ինքդ ունես գրադարան,ներկայացրու՝
ա) ինչպիսի՞ն կլինի այն։Այն կլինի պատկերավոր և պարզ: Դարակները կոկիկ դասավորված և լցված կլինեին ամեն տեսակի գրքերով: Այն չէր լինի շատ գունավոր, քանի որ իմ կարծիքով այդպիսի միջավայրում ընթերցելը կամ գիրք ընտրելը հաճելի չէր լինի: Նաև կլիներ փոքրիկ հատված, որտեղ կվաճառվեին սուրճ կամ թեյ ընթերցելու ընթացքում ըմպելու համար:
բ) ո՞ր գրքերը կզարդարեն քո գրադարանը(նշիր տասը գիրք):
1. Աննան կանաչ կտուրներից.
2. Փոքրիկ արքայադուստրը.
3. Ինչո՞ւ էր Բեթհովենը բարկանում
4. Ներսը և դուրսը
5. ՄԲՀ (մեծ բարի հսկան)
6.Վեց նապոլեոնների առեղծվածը.
7. Չարլին շոկոլադե գործարանում
8. Ջեյմսը և հսկայական դեղձը.
9. Վհուկները
10. Սուպեր Նռանե
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ.
Ով հատուցում է չարի փոխարեն նրա տնից թող բարին չպակասի։
Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:
Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) սառն էր, ճիշտ օրվա նման:
Ալեկոծված (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:
Ինչո՞ւ ես այդպես անշարժ (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:
Մարդն այնպես արագ (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:
Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո համարձակվեց (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:
Ի վերջո այնպիսի մի տաճար կառուցեց (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով
