Մայրենի.Տնային առաջադրանք

Մխիթար Գոշ

Մարդն ու ծառերը

Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.

— Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։

Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։

— Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։ Թեպետ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել: Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։ Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։

Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։

Հարցեր։

1.Փորձիր շարունակել առակը։ Մարդը գնաց և պարտաճանաչ ամեն օր ջրում էր ծառերին։

2.Դուրս գրիր հոգնակիով դրված գոյականները։ Արմատներ, պտուղներ, ծառեր։

3.Ի՞նչ է քեզ համար հույսը։ Վերջին հույսը, որը ինձ թվում է իմ մոտ չի լինի։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հետևյալ բառերի մեջ հ չի լսվում և չի գրվում՝

ապաշխարել, ոչխար, նշխար, խորին, հովար (գլխարկի), ընդամենը,  հակաականիկիր։

ընդարձակ, ընդունակ, ընդունել, ընթանալ, ընթացք հակաբացվածք։

1.Բառարանի օգնությամբ շարունակիր շարքը։

2.Գրիր բառեր, որոնց վերջում գրվում է հ տառը։ Ճանապարհ, աշխարհ։

3.Գրիր տրված սկզբնարմատով կամ վերջնարմատով բառեր։

հույս-հուսահավատ

հուր-հուրանաձև

համ-համադասարանցի

հատ-հատապտուղ

հարս-հարսանեմայր

Փորձիր ներկայացնել , թե ընկերասիրությունն ու համախմբվածությունը ինչ դեր ունեն քո կյանքում։ Իմ ընկերությունը։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы