Մայրենի. Տնային առաջադրանք

Պատմիր ինձ հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագրի մասին։Տեղեկությունը կարդա և ներկայացրու կայքերից։ Հայերեն ամենամեծ ձեռագիրը Մշո Ճառընտիրն է: Այն ունեցել է 75×50 սմ մեծության 660 (այժմ՝ 600) թերթ՝ պատրաստված արջառի և երինջի կաշվից, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց:Մագաղաթի համար օգտագործվել է մանր և խոշոր եղջերավոր մատղաշ անասունների մորթին։ Ունեցել է մշակման տարբեր եղանակներ, որոնց դեղատոմսերը պահպանվել են հայերեն բազմաթիվ ձեռագրերում։

Ինտերնետի միջոցով գտիր և ներկայացրու քեզ համար ամենհետաքրքիր փաստը, որ գոյություն ունի աշխարհում։ Երկար ման եկա և վերջապես գտա:

Պարզվում է, որ ծովաստղերը ուղեղ ու սիրտ չունեն: Իրոք հետաքրքիր է:

Իսկ պանդաները, հակառակը ունեն 5 սիրտ: Նաև ասեմ, որ բամբուկ նրանք ուտում են ոչ թե ամեն օր, այլ ուտում են երբ պետք է նիհարեն:

Աղվեսն ու առյուծը, եղեգնը և ծառերը. ընթերցանություն.

Հարցեր և առաջադրանքներ։

Ներկայացրու առակների իմաստը։ Առաջին առակում ասվում է, որ ավելի լավ է ունենաս մի բան, բայց այն լավը լինի, քան ունենաս շատ, ու չկիսվես ոչ մեկի հետ: Մեկ հատն ավելի լավ է, քան շատը, եթե իհարկե չկա շատի կարիքը:

Երկրորդ առակում ասվում է, որ ավելի լավ է խոնարհվես քեզնից ուժեղ երևույթի դիմաց, իմանալով, որ այն կարող է քեզ ոչնչացնել: Դա մի օր քեզ կարող է փրկել:

Պատմիր կորյուն բառի մասին։ Կորյուն բառը օգտագործում են առակներում, որպես գլխավոր, գլխավորի որդի կամ պատվավոր զավակ: Սակայն Կորյուն անվանել են նաև Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտին:

Ներկայացրու ուժեղ և թույլ բառերի իմաստները(բացատրիր այն ֆիզիկական և հոգեբանական իմաստներով)։

Ուժեղ և թույլ մարդիկ չկան: Բոլորն իրար հավասար են: Ուժեղը չպետք է օգտագործի իր ուժը թույլերին վնասելու համար: Նա հակառակը պետք է օգնի և պաշտպանի նրանց:

Ֆիզիկական իմաստով դա ուժն ու այլ հատկություններն են: Մեկը ուժեղ է, մյուսը թույլ: Թույլ ես ի նկատի ունեմ ոչ պատրաստ կռվելու կամ պայքարելու, իսկ ուժեղը այս հատկությունների հականիշն է: Հոգեբանական թուլությունը դա այն է, որ մարդ գտնվում է վատ իրավիճակում, տխրում է, վատ ժամանակ է ապրում, իսկ հոգեբանական ուժն դա այն է, որ մարդ ապրում է անհոգ, խաղաղ և դա ստիպում է նրան հոգեպես ուժեղ և ուրախ լինել:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы