Մայրենի տնային առաջադրանք

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Մի աղջիկ կար: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց  Սբ. Ծննդյան տոնն էր: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր`  երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է  ուշադրություն պահանջում իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

  1. Գտիր փոխաբերական իմաստով արտահայտված բառակապակցությունները։ Աղջիկը նվագում էր երկնքի մաքրությունը,

2. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։ Չկա։

3. Բացատրիր ինքնավստահություն բառի իմաստը։ Եթե դու մտածում ես, որ դու ամենաանգրագետն ես և դու այդ բանը չես կարող անել պետք է վստահես քեզ, և դու կլինես ամենալավը։

4. Փուրձիր պատմել աշխարh՝ քո աչքերով արտահայտաության մասին։Ներկայացրու քո պատկերացումները արտահայտության մասին։ Որ պետք չէ այդքան աշխարհի մասին կենտրոնանալ, ավելի շատ պետք է քո մասին կենտրոնանաս։

Դասավորիր տառերն այնպես, որ բառ ստացվի:

Նաշու-աշուն, նղասե-սեղան, մաիտան-մատիան, նագուր-գարուն, կոփիթոր-փոթորիկ, թոռա-աթոռ, լագդ-գդալ:

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

օգնական օքնական ոգնական

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

Խորդուբորդ խորդուբորթ խորթ ու բորթ Խորդ ու բորդ

Ո՞ր տարբերակն է ճիշտ ՝

Օրեցօր Օրէցօր Օրեցոր Օռեցոր

Ո՞ր բառերում է գրվում «է»՝

հնէաբան, մանրէ, ա-կ, Էրեբունիան-ական, ելևջ, հյուսկեն, ոստր-դող-րոցք, առջ, այժմէական, հանրաքվէլուսէղ, աշտ, վայրէջք, քրէական

Ո՞՚ր տարբերակն է ճիշտ՝

Ամասյա Ամասիա

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

ամբարիշտ անբարիշտ

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

․Սրփել Սրբել

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

Նուրփ Նուրբ

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

ականջօղ ականջող

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы