Մայրենի. Տնային առաջադրանք

Ընթերցանություն: Գարնանամուտ.

1.Սովորիր բանաստեղծությունը։

2.Գտիր բառակապակցությունները։ Ոսկեղեն հեռու, ողջույն քեզ, արև: 

3.Գտիր փոխաբերական իմաստով արտահայտված կապացությունները։

«Դուրս եկա տխուր մենության բանտից», «Իմ սրտում էլ ես թևերդ փռել», «Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր», «Եվ հեղեղները խոսուն-սառնորակ», «Ամեն տեղ նոր կյանք ես վառել», «Ոսկեղեն հեռուն», «Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում», «Ողջույն քեզ արև, ողջույն քեզ գարուն»: 

4.Փորձի՜ր ինքնդ գտնել տեղեկություններ Վահան Տերյանի մասին և ներկայացնել վեց,յոթ նախադասությամբ։

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

 1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:

Կեղտ — աղտ, գութ — խիղճ, ավար — թալան, կարծիք — տեսակետ, օրրան — հայրենիք, մորմոք — թախիծ: 

2.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք,  օշարակ, ճրագակալ, անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան:

Ձու — հավկիթ, ճաճանչ — ճառագայթ, վիհ — անդունդ, նեցուկ — հենարան, արտևանունք — թարթիչ, ճրագակալ — աշտանակ:

3.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչընդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:

Ահ — երկյուղ, արգելք — խոչընդոտ, տագնապ — խուճապ, գորով — գուրգուրանք, խրախճանք — գինարբուք, տաղտուկ — ձանձրույթ:


Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:

1.Բնություն                                  թղթե                                 

վայրկյան                                  որսալ                                

շեկլիկ                                       հերակալ                                

ձուկ                                           ուղտ                                  

խաղալ                                      չափում                               

ինձ                                             նկարել 

2. Ձյուն                                      պատճառ                       

մուկ                                           ոսկոր                            

այտ                                            դեղ                                 

միշտ                                          կսկծալ                         

դառը                                           դալար                          

սկիզբ                                          ծաղիկ   

Բնություն+նկարել — բնանկար

Միշտ+դալար — մշտադալար

Ձուկ+դեղ — ձկնդեղ

Այտ+ոսկոր — այտոսկր 

Մուկ+դեղ — մկնդեղ

Սկիզբ+պատճառ — սկզբնապատճառ

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы