Բնագիտություն. Տնային առաջադրանք

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։ Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում:
  2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։ Միջավայրի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափը տեղադրում են այդ միջավայրում և սպասում այնքան, մինչև ջերմաչափի ցուցմունքը դադարի փոխվել: Այդ դեպքում, ջերմաչափը և միջավայրը միմյանց հետ ջերմային հավասարակշռության մեջ կլինեն և ջերմաչափի ցուցմունքը միջավայրի ջերմաստիճանը կլինի։
  3. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։ Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական և այլն
  4. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։ Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել: Հայտնի է, որ ցանկացած ջերմաստիճանում նյութը կազմված է միատեսակ մոլեկուլներից, որոնք կատարում են անկանոն շարժում: Ջերմաստիճանը բարձրացնելիս մոլեկուլներն սկսում են ավելի արագ շարժվել, դրանց միջին կինետիկ էներգիան մեծանում է:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы