Ընթերցանություն: Հ.Թ ՛ոսկի քաղաքը:
Հարցեր ևառաջադրանքներ:
1. Ինչպիսի՞նն էր Դիվանան հեքիաթի սկզբում: Մեղադրիր կամ արդարացրու Դիվանային: Դիվանան շատ էր սիրում խնջույքներ: Նա բոլորին ստում էր: Եվ երբ իմացավ, որ թագավորը փեսացու է փնտրում իր դստեր համար, որոշեց խաբել և հասնել աղջկան, սակայն չստացվեց:
2. Ինչպիսի՞ն դարձավ Դիվանան հետագայում: Ավելի բարի, կիրթ և սրտաբաց մի էակ:
3. Ի՞նչն օգնեց Դիվանային փոխվելու: Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր—ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տունուտեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում, գնում․ որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։
4. Պատմիր Ոսկի քաղաքի մասին, ինչու՞ է այն կոչվում Ոսկի քաղաք: Այսինքն իր քաղաքի անունը ՙՙոսկե քաղաք՚՚ է, քանի որ ոսկին ներկայանում է որպես բերք ու բարիք, պտղատու ծառեր, խաղաղություն անկրնկնելի բնություն և այլն:
5. Ո՞վ է Գոհար թագուհին: Գոհար թագուհին կախարդ էր:
6. Ո՞րն է երջանկությունը` ըստ Գոհար թագուհու, ըստ քեզ: Ըստ ինձ ՝ երջանկությունը դա գումարը կամ այլ վայելքները չեն: Այո, որոշ մարդկանց դեպքում գումարը իրոք մեծ երջանկություն է, բայց ես կարծում եմ, որ իսկական երջանկությունը դա խաղաղությունն է և առողջությունը: Իմ կարծիքով, մարդիկ երջանիկ են, երբ առողջ ու խաղաղ ապրում են իրենց ընտանիքի հետ: Երջանկությունը այն ժամանակն է, որը մենք անցկացնում ենք մեր սիրելիների և ընկերների հետ: Ըստ Գոհար թագուհու՝ երջանկությունը ոսկին չէ: Այսինքն իր քաղաքի անունը ՙՙոսկե քաղաք՚՚ է, քանի որ ոսկին ներկայանում է որպես բերք ու բարիք, պտղատու ծառեր, խաղաղություն անկրնկնելի բնություն և այլն:
