1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։ Չկա:
2.Բացատրիր «գաղթական » բառի իմաստը։ Գաղթականները, դրանք այն մարդիկ են, ովքեր տարբեր պատճառներով իրենց հայրենիքից գաղթել են մեկ այլ երկիր, որպեսզի բնակություն հաստատեն այնտեղ: Դա կարող է պատահել տարբեր աղետներից, պատերազմներից հետո:
3.Պատմվածքից դուրս գրիր հատուկ անունները։ Թիֆլիս, Սուրիկ, Զանո, Մարտո:
4.Պատմվածքը կարդալիս ինչպիսի՞ փոխաբերական իմաստների հանդիպեցիր։ Երբ Զանոն կարծում էր, թե մայրիկը կողքին է: Իրականում, մայրը կորել էր, սակայն նրանք իրենց այնքան լավ էին զգում այդ գիշեր, որ կարծում էին, թե մայրն իրենց կողքին է: Սակայն վերջում, մայրն իրոք հայտնվեց:
Գործնական հայոց լեզու։
1.Բառաշարքում ընդգծել հինգ գոյական:
Երջանիկ, ավանդ, բլիթ, տխուր, բոբիկ, հողակոշտ, հարազատ, գորգ, դատարկ, աղմուկ:
2.Կարդա առակը և լրացրու բաց թողնված տառերը։
Եզոպոսի «Եղջերուն ու խաղողը» առակը։
Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:
Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:
