ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ
Հայոց վիշտը`
Անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:
Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։
Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին
1.Փորձի՜ր բանաստեղծությունը սովորել բերանացի։
2.Ներկայացրու բանաստեղծության բովանադակությունը։ Այստեղ ասվում է, որ հայերը ապրել են շատ դժվար ժամանակներ, և ոչ մի կերպ չեն կարողացել հասնել բերկրության և ուրախության: Ասվում է, որ այսպես հոգնած այս ամենից, Թումանյանի հոգին սուզվում է ջրի հատակ, ու այդպես էլ չի հասնում խաղաղության և տառապում է:
3.Դուրս գրիր փոխաբերական իմաստները։ Լող է տալիս իմ հոգին, հայոց վշտի մեծ ծովի մեջ տառապում է իմ հոգին, խավար մի ծով ահագին, մերթ զայրացկոտ ծառս է լինում:
Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ
Գործնական հայոց լեզու։
. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:
Ա. Իրիկուն, երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ, վերջալույս.
Բ. Լուսաբաց, արշալույս, լուսադեմ, լուսածագ, արևածագ, արևամուտ, առավոտ.
. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Գառնուկ, մտրուկ, մարդուկ, ճնճղուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ:
. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1.Անգղ, ցածր, վատ, ավարտ ծանր, ավազան, մանուշակագույն, գրտնակ, գոտի, ագահ:
2.Առասպել, կաղ, ամայի, գորգ, ամբոխ,աշխույժ, անիվ, մեծագույն, աղմկոտ, գետին:
. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Ախոյան, բազե, բժիշկ, աղախին, արշավ, չմշկորդ, դյուցազն, ականջ, կայսր, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, մարտիկ:
Իրանիշ: արշավ, ականջ, դաստակ, Ախոյան, բազե:
Անձնանիշ: բժիշկ, աղախին, չմշկորդ, դյուցազն, կայսր, ժառանգորդ, մարտիկ:
