ՊԱՏՐԱՆՔ
Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։
Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…
Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…
1918
1.Սովորիր բանաստեղծությունը բերանացի ։
2.Գրիր պատմություն «Երազանքիս ճանապարհին » վերնագրով։
3.Լրացնել բաց թողնված տառերը` օ կամ ո: Օդանաը թռչում է հնօրյա երկրի` Հայաստանի վրայով: Մի օրինակ հոնդյունից ձանձրացած` դիտում ենք բացօթյա թանգարան համարվող յուրօրինակ լեռնաշխարհը: Վաղօրդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազ․օծ արտերը, արծաթազօծ սառնրակ գետակները: Փչում է մեղմօրոր քամի, և մեղմօրեն օրորվում են ցորենի հոռթի ցանքատարածությունները: Որքան են սիրում հայերն իրնեց բնօրրանը ինչպես են տնօրինում երկրի բախտը և ամեն ինչ անում հոգուտ նրա բարգավաճման: Հոգուտ ոտճանում է հարգանքն այս կենսախինդ ժողովրդի նկատմամբ, և հոդս է ցնդում այն մտավախությունը, թե իր հողին արմատներով կառչած և քնքշորեն կապված Հայկա զարմը երբևէ կարող է պարտվել; Եթե անողոք դարերը ծնկի չբերեցին այս համառ ցեղին, էլ ին՞չը նրանց կարող է ընկճել: Ինքնաթիռն սկսում է վայրէջք: Պարզ․րոշ գծագրվում են երկվ․․․րյակ քույրեր Մասիսները, տարորոշվում են նորա․․․ճ շենքերը, օրեցոր ընդարձակվող Երևանը: Մեզ դիմավորում է նախորոք պատվիրված ավտոմեքենան, և մենք ուղեվորվում ենք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող գիշերօթիկ դպրոցի շենքը, որը պիտի դառնա մեր հնգօրյա օթևանը:
