Լուսամփոփի՜ պես աղջիկ
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…
1.Առանձնացրու քո սիրած տողերը և հիմնավորիր։ Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…
Ինձ շատ դուր եկան այս տողերը, որովհետև ես այստեղ տեսնում եմ տխրություն, թախիծ, տենչանք, ուրախություն և ցնծություն: Բոլորը միասին: Այո, տարօրինակ է, բայց դե այդպես էլ է լինում: Այնպիսի զգացողություն է, որ Չարենցը մեկին կանչում է, տենչում, փորձում է, սակայն ապարդյուն: Կարծես թե, լուսամփոփի պես աղջկա համար, նա պատրաստ է այս ամենն անել, և տառապում է անզորությունից:
2.Դուրս գրիր փոխաբերական իմաստով աիրտահայտված կապակցությունները։ Աստվածամոր աչքեր, մարմնի պես երազի, կապույտ աղջիկ, լուսամփոփի պես աղջիկ, չմեռնի իմ հոգին, ակաթե աչքեր, հոգու հեռուն:
3.Գրիր պատմություն <<Լուսամփոփի պես աղջիկ>> վերնագրով, սիրով կլսեմ։
Գործնական հայոց լեզու։
1.Յուրաքանչյուր բառի սկզբին, ապա՝ վերջին կցիր մեկական հնչյուն և ստացիր երկու նոր բառ.
Մուր, վազ, տար, ական, շուն, այր, ավար:
Մուր — ամուր, մուրճ, վազ — վազք, ավազ, տար — օտար, ական — ականջ, շուն — աշուն, շունչ, այր — վայր, այրի, ավար — ձավար:
Տրված բառերը համապատասխանեցրո’ւ նախադասությունների մտքին:
Բեռնատար ավտոմեքենայի թափքում (գերան) կային:
Բեռնատար ավտոմեքենայի թափքում գերաններ կային:
Աշխատավայրում մեր (գրասեղան)դրված են դեմ դիմաց:
Մեր աշխատավայրում գրասեղանները դրված են դեմ դիմաց:
Հանդերձարանի բոլոր (պահարան) փակ էին:
Հանդերձարանի բոլոր պահարանները փակ էին:
Մատենադարանում ձեռագիր (մատյան) պահվում են հատուկ խնամքով:
Մատենադարանում ձեռագիր մատյանները պահվում են հատուկ խնամքով:
Այդ փաստաթղթի բոլոր (պատճեն) տպում են ինձ մոտ:
Այդ փաստաթղթի բոլոր պատճեները տպում են ինձ մոտ:
