Հարցեր և առաջադրանքներ:
- Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր: Չկա
- Բնութագրիր անապատի մարդկանց: Նրանք բարի էին, չէին թողում ուղտին և տիրոջը սովի մեջ: Կարծում եմ, որ նրանք մույնպես եղել ես այսպիսի իրավիճակներում, ուստի և գիտեն, թե ինչ է դա ՝ մնալ ծարավ և սոված:
- Ինչո՞ւ էր համառում ուղտը: Պատասխանդ հիմնավորիր: Դե, ես գիտեմ, որ շատ անապատներում, որտեղով անցնում են ուղտերը շատ շոգ է: Մարդ թե կենդանի, կապ չունի: Բոլորն էլ վաղ թե ուշ կհոգնեն անընդմեջ քայլելուց և կուզեն մի զով տեղ հանգստանալ: Նաև, հիմա շատ մարդկանց վերաբերմունքը կենդանիների հանդեպ շատ վատ վիճակում է: Միգուցե տերերից մեկը նեղացրել, հարվածել էր նրան, ինչն էլ դուր չէր եկել ուղտին:
- Ընդգծիր այն հատվածները, որտեղ երևում է, որ ուղտին էլ հաճելի չէ այդ վիճակը: ՙՙՈւղտն էլ նայում է տարօրինակ սպիտակ փաթիլներին, և երբ մի խոշոր փաթիլ ընկնում է թարթիչների վրա՝ փակում է աչքերը գլխի ջղային շարժումով՚՚, ՙՙԱղերսական, ձգձգուն, երկար ողբով բարձրանում է ուղտը, կանգնում՚՚, ՙՙՈւղտն ինքն էլ է մրսում՝ անապատի այդ հերոսը։ Այլևս բուրդ չկա, որ հացի հետ փոխանակի, հասնում են մուրացկանության օրերը՚՚:
- Բնութագրիր քաղաքի բնակչությանը: Դե նրանք բավականին խելացի և շատ ուժեղ էին, որ կարողացան ուղտ բարձրացնել: Նրանք իրոք գովելի բնակչություն էին:
- Կազմիր նոր բառեր ուղտ և ուխտ արմատներով:
Ուղտավոր, ուղտագնաց, ուղտաբուծություն:
Ուխտավոր, ուխտյալ, ուխտվոր:
