- Ի՞նչ թթուներ կան բնության մեջ: Բնության մեջ կան շատ թթուներ, օրինակ ՝ կիտրոնաթթու (կիտրոնի բաղադրության մեջ), խնձորաթթու (խնձորի մեծ), կաթնաթթու (թթված կաթի բաղադրության մեջ) և քացախաթթու (առաջանում է խաղողը թթվեցնելիս)։
- Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները: Թթուների բաղադրությունում առկա է ջրածնի և թթվային մնացորդները։
- Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։ Ջերմաչափների տեսակներն են՛ հեղուկային, մետաղական, էլեկտրական և այլն:
- Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ներքևի մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում:
- Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս: Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում է հաստատուն մագնիս:
- Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ: Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են բևեռներ։
- Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:Կողմնացույցը մագնիսական սլաք է, որը փոքր է, և այն հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է։
- Ի՞նչ է բջիջը։ Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։
- Որո՞նք են արմատի գործառույթները:
- Ի՞նչ է շնչառությունը: Շնչառությունն օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև տեղի ունեցող գազափոփոխանակությունն է, որի ժամանակ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և արտաշնչում ածխաթթու գազ:
- Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք: Բջջային շնչառություն, մաշկային շնչառություն, խռիկներ, թոքապարկեր, տրախեաներ:
- Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը: Ջրային, օդացամաքային, հողային և օրգանիզմային
- Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր: Բնակության վայր է կոչվում կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է կենդանի օրգանիզմը։
