Թեման․Դիտումներ և փորձեր։

1.Ինչպե՞ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Բնության երևույթների մասին գիտելիքները ձերք ենք բերում դիտումների և փորձերի միջոցով։

2.Ի՞նչ է փորձը և ինչո՞վ է այն տարբերվում դիտումից։

Դիտելով մենք կարողանում ենք որոշակի տեղեկություն ստանալ, իսկ վարկածն ստուգելու համար կատարվում են փորձեր, լիարժեք համոզվելու համար։

3․Ի՞նչ է վարկածը։

Որևէ խնդրի մասին արտահայտված գիտական ենթադրություն, որ դեռևս փորձնական կամ փաստացի ապացուցման կարիք ունի:

4․Ի՞նչ է օրենքը։

Ֆիզիկական օրենք, մասնավոր փաստերից ածանցված տեսական սկզբունք, որը կիրառելի է որոշակի խմբի կամ դասի երևույթների համար և միշտ տեղի ունի որոշակի պայմանների առկայության դեպքում

5․Ի՞նչ է ֆիզիկակաան տեսությունը։

Տեսական ֆիզիկան ֆիզիկայի մի ճյուղ է, որն օգտագործում է մաթեմատիկական մոդելները և աբստրակցիան հիմնավորելու, բացատրելու և կանխագուշակելու բնական երևույթները։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы