- Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Աստուած սէր է:
Աստված սեր է։
Երկիւղ ոչ գոյ ի սէր, այլ սէրն կատարեալ ի բաց մերժէ զերկիւղն։
Երկյուղ գոյություն չունի սիրու մեջ, այլ սերն է կատարյալ մերժում երկյուղին:
(Ա Թուղթ Յովհաննու Դ, 10, 18)
ոչ գոյ — չկա, գոյություն չունի
ի սէր -սիրո մեջ
սէրն կատարեալ — կատարյալ սերը
ի բաց մերժէ — մերժում է, վանում է, հեռացնում է
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
2. Զի այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ` մինչեւ զորդին իւր միածին ետ:
Աստված այնպես սիրեց աշխարհը, որ անգամ իր միածին որդուն տվեց աշխարհին:
(Յովհաննէս Գ, 16)
զորդին իւր միածին — իր միածին որդուն
ետ — տվեց
մինչեւ — այստեղ` մինչև անգամ
3.ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Գրի՜ր առաջին հայերեն թարգմանված նախադասությունը և աշխարհաբա՛ր դարձրու։
«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
(Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը):
4..Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:
Մի օր Զևսի գլուխը սոսկալի ցավեց: Նա կանչեց իր որդուն ու հրամայեց, որ ճեղքի իր գլուխն ու ինքն ազատվի ցավից ու գլխի միջի աղմուկից: Հեփեստոսը կացինը տարավ-բերեց ու մի հզոր հարվածով ճեղքեց հոր գլուխը: Այդ ժամանակ աստծո գլխից դուրս եկավ Աթենաս-Պալաս հզոր դիցուհին: Ոտից գլուխ զինավառ, շողշողուն սաղավարտով, վահանն ու նիզակն ձեռքին` կանգնեց ապշահար աստվածների առջև, ու նրա կանչն որոտաց ու ցնցեց Օլիմպոսը: Աթենասը սկսեց հովանավորել Հունաստանի հերոսներին, պահպանել քաղաքներն ու ամրոցները:
5..Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:
Ամերիկացի վիճակագրերը (վիճակագիր) պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահներն(անասնապահ) ուհողագործները(հողագործ): Երկրորդ տեղում գյուղական նամակատարներն (նամակատար ) են: Հաջորդը մատուցողներն են( մատուցող) ու բուժքույրները բուժքույր են: Նրանցից զգալիորեն քիչ են քայլում…(ոստիկան) ոստիկանները (հետախույզ) հետախույզներն ու (պահակ)պահակները : Ամենից քիչ քայլում են նահանգապետերն (նահանգապետ) ու նախարարները(նախարար):
6. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:
Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:
Բոլոր նահապետներն էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:
Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցները հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:
Ասում են, որ շնաձուկներն արյան հոտն է հրապուրում:
Այդ տարածքում աշխատող կետորսները հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:
Ցուցադրվող հրացանն այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել/;
