Թեման․Հավասարաչափ շարժում:Արագություն:
Դասարանում քննարկվող հարցեր․
1․Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ:
Հավասարաչափ շարժումը այն շարժում է, որի ընթացքում մարմինը կամայականչ հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ:
2․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը
Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ժանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այս ճանապարհը:
Բանաձևը.
արագությունը = ժանապարհ : ժամանակամիջոց
V = S : t
3․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում
Արագության չափման միավորներ են՝ 1 կմ/ժ, 1 մ/վ:
4․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը
Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:
Բանաձևը.
ճանապարը = արագություն · ժամանակամիջոց
S = V · t
5.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապաւհը
Հավասարաչափ շարժման ժամանակը գտնելու համար, պետք է գտնել ժանապարհի և արագության քանորդը:
Սովորոլ Է.Ղազարյանի դասագրքից՝(Ֆիզիկա 7) էջ29-ից,մինչև էջ34-ըԿատարել․լԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից էջ29-ից մինչև էջ32-ը և էջ17-ից մինչև էջ 19-ը,22-ից-24-ը
