Բնակչության Ռասայական, Ազգային եվ կրոնական կազմը

Ի՞նչ է ռասան։ Որո՞նք են ռասայական հատկանիշները։

Մարդկանց դասակարգումը ըստ մաշկի գույնը, գանգի կառուցվածքը, մազերի գանգրությունը, աչքերի բացվածքը, շուրթերի ձեւը եւ այլն։

2.Թվարկե՛ք չորս մեծ ռասաները։ Քարտեզի վրա ցո՛ւյց տվեք դրանց տարածման հիմնականշրջանները։

Եվրոպեոիդ, մոնղոլոիդ, նեգրոիդ եւ ավստրալոիդ

3.Ի՞նչ  է ազգը։ Ինչպե՞ս  է որոշվում անձի ազգային պատկանելությունը։ Ի՞նչ գիտեք ազգերիձուլման մասին:

ՈՒրաքանչյուր ազգ որոշակի տարածքի վրա պատմականորեն ձեւավորված եւ վերոհիշյալ հատկանիշներով օժտված մարդկանց կայուն խումբ է։անձի ազգային Ինքնագիտակցությունն է` այս կամ այն էթնիկ համայնքին պատկանելու գիտակցումը:
Ազգերի ձուլումը (ուծացումը) մի ազգի մեջ մյուս ազգերի ներկայացուցիչների ձուլումն է առաջինի լեզուն, մշակույթը եւ ազգային սովորույթները յուրացնելու միջոցով, կամ որեւէ ազգի տարրալուծումն է այլ ազգերի մեջ։

4.Նշե՛ք   աշխարհի   խոշորագույն   լեզվաընտանիքները,   լեզվախմբերը   եւ   ժողովուրդները։Բացատրե՛ք հնդեվրոպական լեզվաընտանիքի լայն տարածման պատճառները։

Աշխարհում առանձնանում են 15 լեզվաընտանիք: Դրանցից ամենատարածվածը հնդեվրոպական լեզվաընտանիքն է, որի կազմի մեջ մտնող լեզուներով խոսում է բնակչության շուրջ կեսը:

Մեր մայրենին՝ հայրենը, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հայկական լեզվախմբին:

Ամեն լեզվաընտանիք իր հերթին բաժանվում է ավելի փոքր խմբերի՝լեզվախմբերի, որոնք էլ իրենց հերթին բաղկացած են առանձին լեզուներից: Այսպես, հնդեվրոպական լեզվաընտանիքի կազմում առանձնանում են սլավոնական, ռոմանական, գերմանական խոշոր լեզվախմբերը:

Աշխարհում խոսողների թվով առաջին տեղում չինարենն է (շուրջ 1,3մլրդ մարդ): Առավել տարածված լեզուներն են անգլերենը, իսպաներենը, ֆրանսերեն, արաբերենը, ռուսերենը

5.Նշե՛ք  համաշխարհային  կրոններն  ու  դրանց  տարածման  շրջանները։  Ցո՛ւյց տվեք  դրանքքարտեզի վրա։

Կրոնական կազմը։ Աշխարհի ժողովուրդները դավանում են տարբեր կրոններ։ Սակայն ամենամեծաքանակ հետեւորդներն ունեն երեքը՝ քրիստոնեությունը, մահմեդականությունը (իսլամ) եւ բուդդայականությունը (կամ բուդդիզմը)։ Դրանք համարվում են համաշխարհային կրոններ։ 

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы