Ըմբոստի մահը

Վրթանես Փափազյան: Ըմբոստի մահը

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել:

Աճեցուն – աճող, զարգացող
Բուռն –  ուժգին, սաստիկ, խիստ
Հացենի – ծառի տեսակ
Թեղի – ծառի տեսակ
Գիջություն – խոնավ, թաց տեղ
Հանդուգն – համառ

2. Բացատրել հետևյալ բառերի գործածությունը, դրանց միջոցով ի՞նչ վերաբերմունք է արտահայտվում: -Այրվում է,- քրքջաց ներքևից ճահճային անտառը: Խանդ


3. Բնութագրել ըմբոստ ծառին ՝ օգտագործելով հատվածներ ստեղծագործությունից:

— Բարձրանում եմ,— համառեց ծառը և մի րոպե իսկ կանգ չառավ։
— Դու կոչնչանաս,— կանչեցին ծառերը։
— Բարձրության վրա․․․
— Կայծակին զո՛հ կլինիս։
— Լեռների ծայրին․․․
— Դու անոթի կմնաս, ծարավ, պապակվա՜ծ։
— Բայց բարձր կլինեմ․․․

Այժմ նա մշուշին ցած էր թողել ճահիճների մեջ մնացած իր ընկերներին ծածկելու․ այժմ նա արևին էր տարածում իր թևերը, բայց, այժմ քան երբեք, նա մենակ էր, անընկեր, հեռու գետակից, հեռու ձորակից։ Եվ չէր ափսոսում։ Այդտեղ, բարձրության վրա հանգչած, զմայլվում էր նա հեռավոր հորիզոնով, փայլուն արևի տակ ողողված լեռների կատարներով։ 

— Այրվում է՛…— քրքջաց ներքևից ճահճային անտառը։
— Նրա վերջն այդ էր,— ասում էին թփիկները։
— Տեսա՞ր, հանդո՛ւգն արարած,— կանչեց մեծ կաղնին,— մեռնում ես այժմ ահա․․․
— Բարձրության վրա՛…— մրմնջաց ծառը։


4. Բնութագրել անտառի ծառերին:

Նրանք շատ սովորություններ պահպանող էին։ Նրանք ուզում էին չմահանային ու հանգիստ ապրեին։


5. Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը: Ստեղծագրծության հիմնական ասելիքն այն է, որ մարդիկ կան, որոնք շատ համառ են։ Եվ փորձում են առանձնանալ իրենց նմաններից, սակայն վերջում նրանց համր վատ է լինում։

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы